18:58 04.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը կակտիվացնեն խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքները. աշխատանքի 90 տոկոսն արված է, մնում է վերջին ջանքը գործադրել և ստորագրել խաղաղության պամանագիր:
արչապետն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:
Անդրադառնալով ադրբեջանական մամուլի հրապարակումներին, թե իբր Հայաստանը նոր պատերազմ է նախապատրաստում Ադրբեջանի դեմ՝ վարչապետը նկատել է, որ այդ հրապարակումներում հիմնական թեզն այն է, թե իբր Հայաստանին, անձամբ վարչապետին ներքաղաքական նկատառումներով պետք է պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ:
«Մինչդեռ ցանկացած դիտորդ կարող է տեսնել, որ ընդհակառակը՝ հենց ներքաղաքական նկատառումներով կառավարող թիմին և կոնկրետ ինձ ձեռնտու է, որ տարածաշրջանում իրադրությունը լինի կայուն»,-ասել է Փաշինյանը:
Նա նկատեց՝ հիշատակված հրապարակումները ցույց են տալիս, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելով:
Ըստ Փաշինյանի՝ հայկական կողմի արձագանքը պետք է լինի չտրվել որևէ սադրանքի և անհոգնել պարզաբանել իր դիրքորոշումը:
«Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք, որովհետև ըստ էության, մենք քաղաքական մակարդակում ևս մի իրավական քայլ ենք արել և փոխադարձաբար ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա»,-ասել է վարչապետը:
Նա հիշեցրել է՝ Հայաստանի ԱԺ-ն վավերացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, առաջիկայում պետք է դելիմիտացիայի գործընթաց սկսել փոխադարձ համաձայնությամբ հաջորդ հատվածում:
«Ես բացառում եմ ՀՀ-ի կողմից որևէ գործողություն, որը նպատակամղված կլինի տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելուն»,-ասել է Փաշինյանը:
Նա հիշեցրել է Հայաստանի դեմ 2021 և 2022 թվականին իրականացված ագրեսիաների մասին,տարբեր ժամանակներում Հայաստանի ավելի քան 200 քառ. կմ տարածքներ օկուպացնելու մասին:
«Բայց նաև հայտարարել ենք ու հայտարարում ենք, որ այդ տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր մեր օրակարգում չկա ու չի լինելու: Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հաստատումը և սահմանազատման գործընթացը հնարավորութուն է տալիս, որ մենք բանակցային, իրավական հիմքի վրա այդ բոլոր հարցերը լուծենք ու հասցեագրենք»,-ասել է նա:
Վարչապետը վստահեցրել է, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին, ՀՀ-ն այդ առումով ռազմական խնդիրներ որևէ հարևանի նկատմամբ չունի:
«Եվ ես հույս ունեմ, որ մենք կակտիվացնենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքները, որովհետև աշխատանքի 90 տոկոսն արված է, մնում է վերջին ջանքը գործադրել և ստորագրել խաղաղության պամանագիր: Մենք առաջարկել ենք նաև շատ իրական, իրատեսական լուծում՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցով, մնում է բոլոր ուղղություններով ուղղակի քայլ անել ու լուծել: Իմ գնահատականն այն է, որ տարածաշրջանում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում էսկալացիայի որևէ հիմք չկա պարզապես»,-եզրափակել է Փաշինյանը:
18:08 04.05.2025
Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը18:00 04.05.2025
Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել17:52 04.05.2025
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ17:18 04.05.2025
Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին19:11 04.05.2025
Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Բերդի Նավուր բնակավայրից Ճամբարակի Թթուջուր բնակավայր բերող ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա և ստացա խոստում, որ դրանք արագ կլուծվեն»։ ...
18:30 04.05.2025
Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնինԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաջորդ շաբաթ պաշտոնական այցերով կմեկնի Պակիստան և Հնդկաստան՝ երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, Արաղչին կայցելի Պակիստան, որտեղ կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի նրանց հետ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։ Սրանից հետո նա պետք է […] ...
18:08 04.05.2025
Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլըՌումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50%+1 ձայն։ Երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նախատեսված է մայիսի 18-ին, գրանցված է գրեթե 18 միլիոն ընտրող, կբացվեն 19 հազար ընտրատեղամասեր։ Արտերկրում ռումինացիների քվեարկությունը սկսվել է ուրբաթ օրը և կշարունակվի երեք օր։ Պետական բարձրագույն պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ՝ 4 […] ...
18:00 04.05.2025
Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացվրել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Բերդում»։ ...
17:52 04.05.2025
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 4-ին, ժամը 15:10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի «Թեղուտի մոստ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին՝ Թեղուտ գյուղի սկզբնամասում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
17:38 04.05.2025
Sham TV. ազատ է արձակվել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարըՊաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջին, ով Դամասկոսում ձերբակալվել էր Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի կողմից, ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Sham հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները։ Նրանց տեղեկություններով՝ Նաջին մի քանի ժամով բերման է ենթարկվել։ Միջադեպի պատճառները չեն հաղորդվում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Al Masirah հեռուստաալիքը, անվտանգության ուժերը […] ...