16:10 05.12.2024
Գործադիրն ընդունել է որոշում՝ վարչապետի հանձնարարականի հիման վրա համայնքներին հատկացվող սուբվենցիաների փոխարեն ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում լիզինգով սարքավորումներ, այդ թվում՝ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցներ ձեռք բերելու հնարավորություն տրամադրելու, ինչպես նաև ծրագրի պայմանները բարելավելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում համայնքները ձեռք են բերում տարբեր սարքավորումներ, մեխանիզմներ, գյուղատնտեսական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ, հիմնում են սառնարանային տնտեսություններ և այլն, մինչդեռ դրանց մեծ մասը հնարավոր է ձեռք բերել լիզինգային ծրագրերով, որոնց ծրագրերի շրջանակում ներկայումս հնարավոր է ձեռք բերել միայն գյուղատնտեսական տեխնիկա։
Ըստ այդմ՝ ծրագրում նախատեսվում են համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Մասնավորապես՝ ծրագրից օգտվող շահառուների շրջանակը լրացվում է համայնքներով՝ պայմանով, որ տվյալ լիզինգի առարկան նախատեսված չէ ձեռք բերել սուբվենցիոն ծրագրերով, ուժը կորցրած են ճանաչվում մարզի տվյալ բնակավայրում շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց շահագործելու նպատակով Էկոնոմիկայի նախարարության կողմից մեկից ավելի դիմումներին համաձայնություն տալու սահմանափակման և մարզի տվյալ բնակավայրում շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց շահագործելու նպատակով Էկոնոմիկայի նախարարության կողմից նախկինում ստացված դիմումի շրջանակներում տրամադրված համաձայնության հիմքով դիմումի մերժման պայմանները:
Բացի այդ, ծրագրով սահմանված պահանջներով շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերած լիզինգառուի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մոնիթորինգը վերապահվում է շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի շահագործման վայրի մարզի համայնքին։ Արդյունքում՝ ծրագրից օգտվելու հնարավորություն կունենան նաև համայնքները, կընդլայնվի սպանդանոցային ծառայության մատուցման անհրաժեշտություն ունեցող բնակավայրերում ծրագրի շրջանակում ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող շահառուների շրջանակը, կապահովվի սպանդանոցային մորթի ծառայություններ մատուցող շահառուի կողմից ստանձնած սպանդանոցային մորթի ծառայությունների մատուցման պարտավորությունների կատարման նկատմամբ մոնիթորինգը։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Այս որոշմամբ առաջինը համայնքներին դարձնում ենք լիզինգի ծրագրի շահառու, և բոլոր տողերով իրենք կարող են մասնակցել ծրագրին: Այսինքն՝ ինչ նախատեսված է մյուս շահառուների համար, նաև համայնքները կարող են այս ծրագրի շրջանակում ձեռք բերել: Եվ մենք հատուկ շեշտադրում ենք անում շարժական շրջիկ սպանդանոցների համար: Մեր մարզպետները պետք է սահմանեն և հաստատեն, որ որոշ բնակավայրերում սպանդանոցի անհրաժեշտություն կա»:
13:10 01.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից: Ճանապարհի փակ լինելու պատճառը սելավային հոսքերն են: ...
13:00 01.08.2025
Արծաթե մեդալ «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայիցՀայաստանի ներկայացուցիչ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Սաթի Հայրապետյանը արծաթե մեդալի է արժանացել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացված «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադան տեղի է ունեցել հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը, մասնակցել են 47 երկրների 179 աշակերտներ. յուրաքանչյուր թիմից առավելագույնը 4 աշակերտ։ Հայաստանի թիմը օլիմպիադայում ներկայացել է 4 մասնակցով՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Սաթի Հայրապետյանը, […] ...
12:48 01.08.2025
Կայացել է երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը և որակավորման չափանիշները մշակող աշխատանքային խմբի առաջին նիստըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍՆ կողմից նախապես հայտարարված հրավերին արձագանքել և խմբում ընդգրկվել են քաղաքացիական հասարակության կառույցների, երիտասարդական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդության ոլորտի փորձագետներ, ինչպես […] ...
12:35 01.08.2025
Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը՝ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթողՀայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը երկամարտի 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Տղաների թիմը լավագույնն է ճանաչվել՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի միավորների հաշվարկի արդյունքում: Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել են Գրիգոր Ղազարյանն (84 կգ) ու Հարություն Հովհաննիսյանը (+94 կգ), իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է Ռաֆիկ Դարմոյանը (71 […] ...
12:20 01.08.2025
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում։ Կողմերը կարևորել են տարանցիկ բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացումը՝ քննարկելով այդ ուղղությամբ հնարավոր գործնական քայլերը, ներառյալ՝ սակագնային քաղաքականության […] ...
12:05 01.08.2025
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և ՉԺՀ ժողովրդական ազատագրական բանակին՝ նրա ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ: Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների […] ...