17:46 06.12.2024
«ՀՀ վարչատարածքային բարեփոխումների արդյունքները. մարտահրավերներ և նոր հնարավորություններ» խորագրով համաժողովը համախմբել էր Հայաստանի կառավարության, միջազգային գործընկերների, համայնքապետարանների ներկայացուցիչների և բարեփոխումների գնահատման փորձագետների:
ՀՀ վարչատարածային բարեփոխումները (ՎԲ), որոնք մեկնարկել են 2015 թվականին, ռազմավարական արձագանքն էին համայնքային մասնատված լանդշաֆտին, որը ներառում էր 915 համայնք՝ բնակչության թվաքանակի և գործառնական կարողությունների էական տարբերություններով։ Այս մասնատվածությունը, համակցված սահմանափակ ապակենտրոնացման հետ, դժվարություններ էր ստեղծում տեղական ինքնակառավարման արդյունավետության և արդիականության, եկամուտների ձևավորման, ենթակառուցվածքների պահպանման և ծառայությունների մատուցման համար։
ՎԲ-ի հիմնական նպատակը համայնքների միավորումն էր ավելի մեծ և կենսունակ վարչատարածքային միավորների մեջ՝ տեղական ինքնակառավարումը բարելավելու և ծառայությունների մատուցումը բարձրացնելու նպատակով։ ՎԲ-ի արդյունքում Հայաստանը նվազեցրել է համայնքների թիվը՝ հասցնելով այն 71-ի, ներառյալ 64 միավորված և 7 առանձին համայնքներ։ Այս կառուցվածքային փոփոխությունը լրացվել է ֆինանսական քաղաքականության բարեփոխումներով, տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) համամասնական ներկայացուցչության ներդրմամբ և համայնքների ղեկավարների անուղղակի ընտրություններով։ Ներդրվել են նաև ծառայությունների մատուցումը կենտրոնացնող գործիքներ, ինչպիսիք են համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը և քաղաքացիների սպասարկման գրասենյակները, որոնք նպաստել են թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը։
Այս բարեփոխումներն ուղղված են տեղական տնտեսական զարգացման խթանմանը, տարածաշրջանային անհավասարությունների նվազեցմանը և տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ հանրային վստահության մեծացմանը։
Այս էական փոփոխությունների լույսի ներքո՝ վարչատարածքային բարեփոխումների արդյունքների վերլուծության միջոցով ուսումնասիրվել է դրանց ազդեցությունը ՏԻՄ-երի վրա, ֆինանսական արդյունքները և ապագա բարեփոխումների հնարավորությունները։
Գնահատման արդյունքները կնպաստեն ապագա քաղաքական որոշումների կայացմանը և տեղական ինքնակառավարման բարելավմանը։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թեև բարեփոխումը հնարավորություններ է ստեղծել տեղական կառավարումը, ծառայությունների մատուցումը և ֆինանսական կառավարումը բարելավելու համար, դեռևս զգալի աշխատանք կա անելու՝ ապահովելու այդ հնարավորությունների լիարժեք իրացումը: Միևնույն ժամանակ, վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ հանրային ընկալման հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ ոլորտներում դրանք հանգեցրել են ծառայությունների մատուցման նկատելի բարելավումների: Այնուամենայնիվ, արդյունքները նաև վկայում են, որ ավելի շատ ջանքեր են պահանջվում հանրությանը կառավարման գործընթացներում ներգրավելու, թերսպասարկվող տարածքներում ծառայությունների որակը բարելավելու և շարունակվող ապակենտրոնացման գործընթացի մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար:
Նշված ուսումնասիրությունների արդյունքները կարևոր նշանակություն կունենան ապագա քաղաքական որոշումների կայացման գործընթացներում և կնպաստեն տեղական ինքնակառավարման բարելավմանը:
ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության փոխդեսպան, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի փոխտնօրեն Ուրսուլա Լոյբլին իր բացման խոսքում կարևորել է համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են Շվեյցարիայի կողմից ֆինանսավորված ուսումնասիրությունների՝ ՀՀ վարչատարածքային բարեփոխումների առաջին համապարփակ գնահատման արդյունքները: Նա նշել է, որ այս ուսումնասիրությունը ներդրում է Հայաստանում ապացուցահենք և մասնակցային որոշումների կայացման խթանման գործում և տեղի է ունեցել ճիշտ ժամանակին՝ հատկապես ապակենտրոնացման բարեփոխումների նախապատրաստման համատեքստում: Փոխդեսպան Լոյբլին եզրափակել է՝ հայտարարելով Գերմանական միջազգային համագործակցության ընկերությանը (GIZ) հավելյալ 1,2 միլիոն շվեյցարական ֆրանկ հատկացնելու մասին վերջերս կայացված որոշման մասին, ինչի արդյունքում 2014 թվականից ի վեր շվեյցարական ընդհանուր ներդրումները տեղական կառավարման ոլորտում հասել են գրեթե 18 միլիոն ֆրանկի:
GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերն ասաց.
«ՀՀ վարչատարածքային բարեփոխումների մեկնարկումից ի վեր Հայաստանն այս առումով հսկայական առաջընթաց է գրանցել: Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների ֆինանսավորման միջոցով GIZ-ն ուրախ է եղել աջակցել այս գործընթացին: Բոլորիդ հետ միասին մենք ստանձնել ենք համայնքների միավորման, տեղական ինքնակառավարումը բարելավելու և ավելի ուժեղ ու դիմակայուն համայնքներ ստեղծելու առաքելությունը: Այս համատեղ ջանքերի արդյունքները տեսանելի են ու ոգեշնչող։ Համայնքների միավորումը նշանակալի իրադարձություն է արդյունավետության և ծառայությունների մատուցման բարելավման գործում»:
Համաժողովն իրականացվել է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է GIZ-ի կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարություն (BMZ) աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) համաֆինանսավորմամբ։
Ծրագրի հիմնական քաղաքական գործընկերն է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ):
13:10 01.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից: Ճանապարհի փակ լինելու պատճառը սելավային հոսքերն են: ...
13:00 01.08.2025
Արծաթե մեդալ «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայիցՀայաստանի ներկայացուցիչ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Սաթի Հայրապետյանը արծաթե մեդալի է արժանացել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացված «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադան տեղի է ունեցել հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը, մասնակցել են 47 երկրների 179 աշակերտներ. յուրաքանչյուր թիմից առավելագույնը 4 աշակերտ։ Հայաստանի թիմը օլիմպիադայում ներկայացել է 4 մասնակցով՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Սաթի Հայրապետյանը, […] ...
12:48 01.08.2025
Կայացել է երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը և որակավորման չափանիշները մշակող աշխատանքային խմբի առաջին նիստըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍՆ կողմից նախապես հայտարարված հրավերին արձագանքել և խմբում ընդգրկվել են քաղաքացիական հասարակության կառույցների, երիտասարդական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդության ոլորտի փորձագետներ, ինչպես […] ...
12:35 01.08.2025
Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը՝ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթողՀայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը երկամարտի 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Տղաների թիմը լավագույնն է ճանաչվել՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի միավորների հաշվարկի արդյունքում: Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել են Գրիգոր Ղազարյանն (84 կգ) ու Հարություն Հովհաննիսյանը (+94 կգ), իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է Ռաֆիկ Դարմոյանը (71 […] ...
12:20 01.08.2025
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում։ Կողմերը կարևորել են տարանցիկ բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացումը՝ քննարկելով այդ ուղղությամբ հնարավոր գործնական քայլերը, ներառյալ՝ սակագնային քաղաքականության […] ...
12:05 01.08.2025
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և ՉԺՀ ժողովրդական ազատագրական բանակին՝ նրա ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ: Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների […] ...