12:08 09.12.2024
Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի հետ սահմանին գտնվող բուֆերային գոտու լրացուցիչ տարածքները։ Այս մասին հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը լրացուցիչ կետեր է գրավել Սիրիայի հետ բուֆերային գոտում»,- ասել է նա։ Նախարարի հայտարարությունները մեջբերում է Ynet պորտալը։
Կացը նաև ասել է, որ հանձնարարել է Իսրայելի պաշտպանության բանակին «անհապաղ գործել Սիրիայում»՝ «անվտանգության գոտի ստեղծելու ծանր ռազմավարական զենքերից և ահաբեկչական ենթակառուցվածքներից, որոնք կարող են սպառնալ Իսրայելին»:
18:49 25.05.2025
Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին18:25 25.05.2025
Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզումԱյսօր՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է […] ...
18:00 25.05.2025
Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներՃանաչողական այցով այս շաբաթ Ազգային ժողով են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Հայաստանի օրենսդիր մարմնի գործունեությանը ծանոթանալու նպատակով խորհրդարան են այցելել նաեւ Ֆրանսիայի Sciences Po համալսարանի քաղաքական եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխնախագահը հյուրերին է ներկայացրել նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական […] ...
17:38 25.05.2025
Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դինՄայիսի 25-ին՝ ժամը 13:33-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դին դուրս են […] ...
17:11 25.05.2025
Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնըԵրևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...
16:40 25.05.2025
Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:20 25.05.2025
Անտառում ավտոմեքենան կողաշրջվել էՄայիսի 25-ին` ժամը 11:53-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք։ ...