ԱՄՆ դեսպանատունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+29.09 oC

ԱՄՆ դեսպանատունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածներին

23:36 09.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը կարծում է, որ վրացական ոստիկանության կողմից ձերբակալված բողոքի ակցիայի մասնակիցները պետք է անհապաղ ազատ արձակվեն։

«Խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատության իրենց իրավունքն իրացնող մարդիկ պետք է անհապաղ ազատ արձակվեն», ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։ Դրանում ասվում է նաև, որ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը երկուշաբթի հանդիպել է Վրաստանի օմբուդսմեն Լևան Իոսելիանիի հետ։

Դեսպանատան հայտարարության մեջ նշվում է, որ «դաժան և անհիմն բռնության համար պատասխանատուները, այդ թվում՝ ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ, պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

Դեսպանատան մեկ այլ հաղորդագրության մեջ ասվում է, որ Դաննիգանը իր եվրոպացի գործընկերների հետ միասին երկուշաբթի օրը այցելել է հիվանդանոց՝ տեսակցելու վրացական ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքի լրագրող-օպերատորին, ով վիրավորվել էր դեկտեմբերի 7-ին Թբիլիսիում անհայտ դիմակավորված անձանց կողմից հարձակվան ենթարկվելու հետևանքով:

«Մենք խստորեն դատապարտում ենք վերջին օրերին «Վրացական երազանքի» դաժան և անհիմն հարձակումները լրատվամիջոցների ներկայացուցիչների և Վրաստանի քաղաքացիների վրա։ Ինչպես նշել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Միացյալ Նահանգները պատրաստվում է օգտագործել մեր տրամադրության տակ եղած գործիքները, ներառյալ պատժամիջոցները, պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր բռնություն են գործադրում և նպաստում են բռնության միջավայրին»,-ասվում է հայտարարության մեջ։

Մինչդեռ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Բլինքենի և ամերիկյան դեսպանատան այս հայտարարությունները համարում է «կոպիտ միջամտություն» երկրի ներքին գործերին։

«Ես կոչ եմ անում երկրից դուրս գտնվող բոլորին այդքան կոպիտ չմիջամտել Վրաստանի ներքին գործերին»,- ճեպազրույցում ասել է «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

Նրա խոսքով՝ նման կոպիտ միջամտությունը նպաստում է բռնությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

16:40 25.05.2025

Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

15:58 25.05.2025

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 52 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների […] ...

Գնացքի տակ ընկած պատանին մահացել է

15:46 25.05.2025

Գնացքի տակ ընկած պատանին մահացել է

Մայիսի 25-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): […] ...

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

15:21 25.05.2025

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

Մայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...

«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

15:16 25.05.2025

«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին, փոխանցում է armsport.am-ը: Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերում» էր, որը նա գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի […] ...

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

15:00 25.05.2025

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որի ընթացքում կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Մուհամադ Ջալուդը: ...

BACK_TO_TOP