23:48 09.12.2024
ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը Դամասկոսում ռեժիմի փոփոխությունը պատմական պահ է անվանել սիրիացի ժողովրդի համար, որը բացառիկ տոկունություն է դրսևորել արժանապատվության, ազատության և արդարության իրենց ձգտումներում:
«Այսօր մենք կանգնած ենք բոլոր սիրիացիների կողքին, ինչպես երկրում, այնպես էլ սփյուռքում, որոնք լի են հույսով, բայց նաև նրանց, ովքեր վախենում են անորոշ ապագայից: Բոլորը պետք է կարողանան վերամիավորվել, կայունացնել և վերականգնել իրենց երկիրը, վերականգնել արդարությունը»,-հայտնել է Կալասը Եվրամիության անունից:
Կալասի խոսքով՝ չափազանց կարևոր է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը և հարգել նրա անկախությունը, ինքնիշխանությունը, ինչպես նաև պետական ինստիտուտները և մերժել ծայրահեղականության բոլոր ձևերը։
«Մենք կոչ ենք անում բոլոր մասնակիցներին խուսափել հետագա բռնություններից, ապահովել քաղաքացիական անձանց պաշտպանությունը և հարգել միջազգային իրավունքը, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը, մենք հատկապես կոչ ենք անում պաշտպանել բոլոր փոքրամասնությունների անդամներին, ներառյալ քրիստոնյաներին և այլ՝ ոչ մեծամասնություն կազմող դավանանքները: Նաև օտարերկրյա քաղաքացիների անվտանգության ապահովում և Դամասկոսում դիվանագիտական ներկայացուցչությունների նկատմամբ հարգանք»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Փաստաթուղթը նաև կոչ է անում բոլոր կողմերին «պաշտպանել Սիրիայի հարուստ մշակութային ժառանգությունն ու կրոնական հուշարձանները»:
Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ այժմ, առավել քան երբևէ, կարևոր է, որ բոլոր ներգրավված կողմերը մասնակցեն սիրիական երկխոսության բոլոր հիմնական հարցերի շուրջ՝ ապահովելու կանոնավոր, խաղաղ և համապարփակ քաղաքական անցում «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի ոգով և համաձայն Սիրիայի ժողովրդի կամքի»:
Կալասը նաև հայտնել է ԵՄ-ի ամուր աջակցությունը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենի աշխատանքին։
«Այս կրիտիկական ժամանակահատվածում Եվրամիությունը կանգնած է սիրիացի ժողովրդի կողքին և սերտ կապի մեջ է տարածաշրջանի գործընկերների և հիմնական միջազգային գործընկերների հետ»,-ասել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը:
16:20 25.05.2025
Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է16:40 25.05.2025
Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
15:58 25.05.2025
Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al JazeeraԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 52 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների […] ...
15:46 25.05.2025
Գնացքի տակ ընկած պատանին մահացել էՄայիսի 25-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): […] ...
15:21 25.05.2025
Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկելՄայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...
15:16 25.05.2025
«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասինՄադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին, փոխանցում է armsport.am-ը: Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերում» էր, որը նա գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի […] ...
15:00 25.05.2025
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովինՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որի ընթացքում կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Մուհամադ Ջալուդը: ...