Al Mayadeen. Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+29.09 oC

Al Mayadeen. Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին

00:00 10.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գնդակոծել են Դամասկոսի մի քանի արվարձաններ, պնդում է Al Mayadeen հեռուստաալիքը։

Նրա աղբյուրների համաձայն՝ հարձակման են ենթարկվել էլեկտրոնային պատերազմի կառավարման կենտրոնը և ռազմական օդանավակայանը, որտեղ տեղակայված էին Սիրիայի զինված ուժերի ուղղաթիռները։ Երկու վայրերն էլ գտնվում են Սիրիայի մայրաքաղաքի հարավ-արևելքում գտնվող Աքրաբա շրջանում: Պատճառված վնասի մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում։

Կրակի տակ է հայտնվել նաև Դամասկոսի հյուսիսում գտնվող Բարզա թաղամասը: Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը պնդում է, որ հարձակումն իրականացվել է 15 հրթիռով, ինչի հետևանքով այնտեղ տեղակայված գիտահետազոտական ​​ինստիտուտի մի քանի շենքեր են ոչնչացվել։

Al Mayadeen-ը հայտնում է նաև, որ Իսրայելը ռմբակոծությունների է ենթարկել հետազոտական ​​կենտրոնները Ջեմրայայում (Դամասկոսից հյուսիս) և Մասյաֆում (Համա նահանգի արևմուտք): Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, զանգվածային գնդակոծության են ենթարկվել ինչպես երկրի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքը, այնպես էլ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Քամիշլի քաղաքի օդանավակայանը։ Զոհերի և վիրավորների մասին դեռևս չի հաղորդվում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելը հարձակվել է նաև սիրիական բանակի դիրքերի վրա Միջերկրական ծովի ափին գտնվող Լաթաքիա քաղաքում։ Դեկտեմբերի 9-ի գիշերը Al Jazeera հեռուստաալիքը հայտնել է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները գնդակոծել են Սիրիայի հարավում գտնվող զենքի պահեստը։ Ըստ հեռուստաալիքի, ռմբակոծվել է Դարաա նահանգի Իզրա քաղաքի մոտ գտնվող զենքի պահեստը, որը պատկանում էր սիրիական բանակին։ Օդային հարձակումն ուղեկցվել է մի շարք պայթյուններով։

Վերջերս իսրայելական բանակը պարբերաբար հարվածներ է հասցնում սիրիական ռազմական օբյեկտներին՝ վախենալով, որ այնտեղ տեղակայված զենքերը կարող են օգտագործվել «թշնամական տարրերի» կողմից Իսրայելի դեմ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

16:40 25.05.2025

Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

15:58 25.05.2025

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 52 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների […] ...

Գնացքի տակ ընկած պատանին մահացել է

15:46 25.05.2025

Գնացքի տակ ընկած պատանին մահացել է

Մայիսի 25-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): […] ...

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

15:21 25.05.2025

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

Մայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...

«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

15:16 25.05.2025

«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին, փոխանցում է armsport.am-ը: Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերում» էր, որը նա գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի […] ...

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

15:00 25.05.2025

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որի ընթացքում կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Մուհամադ Ջալուդը: ...

BACK_TO_TOP