16:44 16.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է պատվիրակությանը՝ ի դեմս նախարար Ստիլիանի Մենդոնիի՝ կարևորելով Հայաստան-Հունաստան համագործակցությունը մշակույթի ոլորտում:
«Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամական հարաբերություններն ունեն պատմական ակունքներ, և մենք պատրաստակամ ենք խորացնել կապերը հատկապես մշակույթի ոլորտում՝ համատեղ նոր ծրագրերի իրականացմամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ վստահություն հայտնելով, որ նախարարի այցը կնպաստի Հայաստանի և Հունաստանի միջև փոխհամագործակցության զարգացմանը և նոր նախաձեռնությունների իրագործմանը:
Հունաստանի մշակույթի նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ առաջին այցը Հայաստան կլինի առավելագույնս արդյունավետ երկու պետությունների մշակութային փոխառնչությունների համատեքստում:
Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ Սալոնիկի տոնավաճառին Հայաստանի մասնակցության հնարավորությունը, հայ և հույն կինոգործիչների՝ երկու երկրների կինոփառատոներին մասնակցությունը և այլն: Նախարարները, մասնավորապես, կարևորել են միջթանգարանային համագործակցության կայացումը երկու պետությունների համար՝ քննարկելով ինչպես Հայաստանի պատմության թանգարանի և Աթենքի Ակրոպոլիսի թանգարանի միջև համագործակցության հաստատումն ու հելլենիստական մշակույթին նվիրված ցուցահանդեսի կազմակերպումը, այնպես էլ Հայաստանում Հին Հունաստանի վերաբերյալ ցուցահանդես կազմակերպելու հնարավորությունը:
Քննարկվել են մշակույթի ոլորտում փոխանակման ծրագրերի իրականացման, մշակույթի օրերի կազմակերպման, մշակույթի կառավարման ոլորտում փորձի փոխանակման, ցուցահանդեսների կազմակերպման, ինչպես ֆիլմերի համատեղ արտադրության, կինոփառատոների անցկացման, մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտերի պատրաստման բնագավառում փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր:
Հունաստանի մշակույթի նախարարը ժամանել է Երևան Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այն իրականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ:
08:15 23.07.2025
Հայտնի է Ֆինալիսիմայի հավանական օրը08:10 23.07.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած08:10 23.07.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՀուլիսի 23-ին, ժամը 01:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Jeep» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ […] ...
08:05 23.07.2025
Այրվել է ավտոմեքենաՀուլիսի 23-ին, ժամը 00:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։33-ին, մարվել՝ 00։54-ին: Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։ ...
08:00 23.07.2025
Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի առաջին տուրի խորհրդանշական հավաքականումChampionat.com-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության մեկնարկային տուրի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաև չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Առաջին տուրում «Կրասնոդարը» 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին», Սպերցյանն էլ դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Դարպասապահ․ Եվգենի Ստավեր («Ռուբին»)։ Պաշտպաններ․ Խուան Կասերես («Դինամո Մոսկվա»), Նինո («Զենիթ»), Դիեգո Կոստա («Կրասնոդար»), Ռիկարդու Մանգաշ («Սպարտակ»)։ Կիսապաշտպաններ․ […] ...
23:59 22.07.2025
Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 22.07.2025
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետՀուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...
23:53 22.07.2025
Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտԱյսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...