10:28 18.12.2024
Սպիտակի երկրաշարժի երեսունվեցերորդ տարելիցի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հանձնարարականով հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ են անցկացվել։ Միջոցառումները կազմակերպվել և անց են կացվել հանրապետության ողջ տարածքում՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական հաստատությունների և այլ շահագրգիռ կառույցների ակտիվ մասնակցությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել աղետներին բնակչության պատրաստվածությունը։
Դեկտեմբերի 7-ից մեկնարկած միջոցառումները ներառում էին սեմինարներ, աշխատաժողովներ, թեմատիկ դասախոսություններ, ուսումնական պարապմունքներ ու ուսումնավարժություններ՝ ընդգծելով աղետների կանխարգելումը, հանրային իրազեկվածության բարձրացումը, բնակչության պաշտպանության մեխանիզմների ամրապնդումը և դիմակայության բարձրացումը։
Արագածոտնի մարզում Փրկարար ծառայությունը մի շարք մարզային կառույցների հետ համագործակցությամբ անցկացրել է աշխատաժողով և սեմինար-պարապմունքներ՝ աղետների դիմակայության բարձրացման թեմաներով: Քննարկվել են կանխարգելիչ միջոցառումներին առնչվող հարցեր՝ առաջնահերթությունները տալով կրթական հաստատություններին։ Օշական, Ներքին Սասնաշեն, Հարթավան և Գեղադիր բնակավայրերում կազմակերպվել են նաև երկրաշարժի դեպքում տարհանման վերաբերյալ գործնական վարժանքներ։
Արարատի մարզի Վերին Դվին համայնքի մանկապարտեզում, Վեդի համայնքի Արալեզ, Արարատ համայնքի Սուրենավան, Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրերի միջնակարգ և Արտաշատ քաղաքի հիմնական դպրոցներում կազմակերպվել և անց են կացվել երկրաշարժի դեպքում տարհանման վերաբերյալ սեմինարներ և պրակտիկ դասընթացներ, ինչպես նաև Արարատի մարզպետարանում՝ «Աղետներին դիմակայության օր» խորագրով աշխատաժողով:
Արմավիրի մարզում Հացիկ, Ապագա, Հայկավան, Արգինա, Մյասնիկյան բնակավայրերի միջնակարգ դպրոցներում, Վաղարշապատ քաղաքի Վ. Համազասպյանի անվան, Արմավիրի տարածաշրջանային քոլեջներում և «Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան» ՊՈԱԿ-ում կազմակերպվել են մի շարք դասախոսություններ և աշխատաժողովներ:
Միջոցառումները ներկայացնում էին երկրաշարժերի արձագանքման գործընթացը, տարհանման կազմակերպումը և 1988 թվականի աղետից քաղված դասերը։
Գեղարքունիքի մարզում անցկացվել են սեմինարներ, դասախոսություններ՝ «Աղետներին դիմակայության օր» և «Տարածաշրջանին բնորոշ աղետներ» թեմաներով դասախոսությունների անցկացում, ինչպես նաև «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները և ՔՊ հիմնահարցերը» թեմաներով զրույց-քննարկումներ։
Լոռու մարզի 8 դպրոցներում Փրկարար ծառայությունը կազակերպել և իրականացրել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանման և փրկարարական աշխատանքների իրականացում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, 21 դպրոցներում և 5 համայնքապետարաններում՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում վարվելակերպի կանոնները» թեմայով դասախոսություններ և քննարկումներ, որոնք ուղղված էին երկրաշարժի դեպքում տարհանման և փրկարարական գործողությունների անցկացմանը, վարքականոնների ուսուցանմանը։
Կոտայքի մարզում անցկացվել են սեմինարներ, դասախոսություններ և գործնական պարապմունքներ՝ «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները և բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով, որոնց շրջանակում քննարկվել են բնակչության անվտանգության և տարհանման պլանավորման հիմնահարցերը:
Միջոցառումներին ակտիվ մասնակցություն են ունեցել մարզի միջնակարգ, հիմնական և ավագ դպրոցների աշակերտները և ուսուցչական անձնակազմը, համայնքների ղեկավար կազմը, ինչպես նաև տեղի են ունեցել փրկարարական սարքավորումների ցուցադրություններ:
Շիրակի մարզի մի շարք ուսումնական հաստատություններում անցկացվել են տարաբնույթ սեմինարներ և հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում քննարկվել են երկրաշարժին պատրաստվածության և տարհանման հարցերը, ինչպես նաև ցուցադրվել են փրկարարական գործողություններում կիրառվող գույք-սարքավորումներ:
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ներգրավմամբ անցկացվել են աշխատաժողովներ և սեմինար պարապմունքներ, իսկ համայնքների միջնակարգ, հիմնական և ավագ դպրոցներում՝ «Երկրաշարժի ժամանակ վարվելակերպի կանոնները» թեմայով դասախոսություններ։
Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խումբն ուսումնական հաստատություններում կազմակերպել և անց է կացրել «Պատրաստվածություն ուժեղ երկրաշարժերին», «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմաներով սեմինար պարապմունքներ և «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմայով ուսումնավարժություններ։
Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբի կողմից համապետական միջոցառումների անցկացման շրջանակներում մարզպետարանում և համայնքապետարաններում կազմակերպել և անց են կացվել համանուն աշխատաժողովներ, իսկ Կապանի, Սիսիանի, Մեղրու, Քաջարանի, Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից ուսումնական հաստատություններում ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները և պաշտպանությունը ուժեղ երկրաշարժի դեպքում», «Բնակչության տարհանման կազմակերպում» թեմաներով սեմինար և գործնական պարապմունքներ։
Երևան քաղաքի մի շարք ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում, «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և քաղաքապետարանում Երևան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումներն իրականացրել են «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով վարժանքներ և քննարկումներ՝ ուղղված գործնական հմտությունների ու գիտելիքների, միևնույն ժամանակ հանրության իրազեկվածության և պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։
Կարևորելով համայնքների և կրթական հաստատությունների պատրաստվածությունն աղետների ժամանակ՝ միջոցառումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել արագ արձագանքելու, առաջին օգնություն ցուցաբերելու և տարհանման կազմակերպման կետերին, որոնք իրականացվել են գործնական պարապմունքների և հատուկ-տակտիկական ուսումնավարժանքների միջոցով։ Գործնական պարապմունքների ընթացքում մասնակիցները ծանոթացել են փրկարարական սարքավորումների կիրառմանը․ մասնագետները ներկայացրել են դրանց օգտագործման կարևորությունն աղետների ժամանակ։
Սեմինար-դասախոսությունների ընթացքում քննարկվել են բնակչության և քաղաքացիական պաշտպանության հարցեր՝ համայնքային կառույցների ու բնակիչների պատրաստակամության խթանման նպատակով։ Խոսվել է նաև աղետների ժամանակ հստակ գործողությունների պլանների մշակման մասին՝ կարևորելով համայնքների կառավարման արդյունավետությունը։
ՆԳՆ փրկարար ծառայության նախաձեռնությունը կարևոր քայլ է Հայաստանի բնակչության շրջանում աղետներին դիմակայության մշակույթի ձևավորման ուղղությամբ՝ ինչպես բնակչության, այնպես էլ մասնագիտական կառույցների պատրաստվածության բարձրացման տեսանկյունից։
Աղետներին դիմակայության մշակույթը մեծապես նպաստում է հասարակության մեջ այնպիսի գիտակցության ձևավորմանը, որ ոչ միայն պատրաստ լինեն աղետներին, այլև ունենան բավականաչափ գիտելիքներ ու հմտություններ՝ աղետներից տուժածներին օգնություն ցույց տալու համար։ Բացի այդ, նման միջոցառումները խթանում են ազգային համերաշխությունը և ընդգծում բարոյական աջակցություն ցուցաբերելու կարևորությունը։ Այսօրինակ ծրագրերի միջոցով Հայաստանի բնակչությունը կարող է դառնալ ավելի դիմակայուն ու պատրաստ՝ միաժամանակ նվազեցնելով աղետների ռիսկերն ու դրանց հետևանքները։
22:38 16.06.2025
Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները Delhi International Open-ումՀնդկաստանում ավարտվել է Delhi International Open շախմատի միջազգային մրցաշարը: Հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուել Պետրոսյանը, նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 10 հնարավորից վաստակել են 7.5 միավոր և զբաղեցրել համապատասխանաբար մրցանակային 8-րդ, 9-րդ և 19-րդ տեղերը: ...
22:25 16.06.2025
Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրաԻրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում և գնալով տարածքն ավելի ընդգրկուն է դառնում: Կողմերի միջև, սակայն, խնդրի կարգավորման որևէ հնարավորություն դեռևս գոնե թե հրապարակայնորեն չի նկատվում, փոխարենն ավելանում են ավերածությունները, զոհերն ու վիրավորները: Ի՞նչ իրավիճակ է այս փուլում և ի՞նչ ազդեցություն կարող է շարունակվող պատերազմն ունենալ Հայաստանի վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արևելագետ, պատմական […] ...
22:11 16.06.2025
Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույսՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...