22:55 19.09.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատանքային առաջին այցն է կատարել Շիրակի մարզ: Հանդիպումը մարզպետարանի վարչության պետերի, մարզի ուժային կառույցների ղեկավարների և համայնքապետերի հետ տեղի է ունեցել Շիրակի մարզպետարանում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի առաջնահերթ լուծման ենթակա խնդիրները, որոնք առնչվում են գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը , ճանապարհների վերանորոգմանը, ջրամատակարարման համակարգի վիճակին : Անդրադարձ է կատարվել նաև Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրում եղած նախագծային թերություններին , օդանավակայանում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին, նոր աշխատատեղեր խոստացող ծրագրերին :
Փոխվարչապետը նշել է , որ սա իր առաջին այցն է ամենաշատ խնդիրներով խտացված մարզ , որտեղ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը հանրապետական միջին ցուցանիշի 52 տոկոսն է կազմում: Սոցիալական վիճակի նման բնորոշումից հետո քննարկումը տեղափոխվել է եղած ծրագրերի ներկայացմանը, որոնց մասին փոխվարչապետը խոսել է լրագրողների հետ հանդիպմանը: Տեքստիլ արդյունաբերությունը, ըստ Ավինյանի, այն ոլորտն է, որը Շիրակի մարզում աճելու ռեալ հնարավորություններ ունի:
«ԵՍ Համոզված եմ,որ աշխատատեղերի արագ ստեղծման մի քանի ոլորտ կա, և աշխատատեղերի ստեղծման այդ ճանապարհները պետք է իրագործելի լինեն: Ես կարծում եմ, որ այդ ոլորտներից առաջինը թեթև արդյունաբերությունն է, արդեն իսկ որոշակի քննարկումներ ու պայմանավորվածություններ կան»,- նշել է փոխվարչապետը:
Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագիրը ևս իրատեսական է համարվում, կա մշակված փաթեթ, որը փոխվարչապետի խոսքով՝ ներկայացվել է կառավարությանը: Դրանցից մեկն էլ իսրայելցի ներդրողների լոգիստիկ կենտրոն կառուցելու նախագիծն է :
«Ուզում եմ վստահեցնել, որ փաթեթն արդեն կառավարությունում է, կան որոշակի ընկերություններ, որոնք հետաքրքրված են այդ ազատ տնտեսական գոտու մասնակցությամբ, և ես համոզված եմ, որ դա տեղի է ունենալու»,- լրագրողների հետ հանդիպմանը նշել է Տիգրան Ավինյանը:
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...
12:29 03.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելովՎաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...