Նախարարը Երևանում եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցումից հետո հավաքագրվող եկամուտների մեծ փոփոխություն չի սպասում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+28.09 oC

Նախարարը Երևանում եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցումից հետո հավաքագրվող եկամուտների մեծ փոփոխություն չի սպասում

13:40 25.12.2024

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2025 թվականից Երևանում հիփոթեքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցումից հետո պետական բյուջե հավաքագրվող եկամուտների մեծ փոփոխություն չի սպասում՝ հույս հայտնելով, որ մայրաքաղաքում նկատված շինարարության տեմպը կտեղափոխվի մարզեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը նման դիրքորոշում հայտնեց տարեկան ամփոփիչ ասուլիսում՝ անդրադառնալով Երևանում ծրագրի դադարեցման հնարավոր ազդեցությանը հավաքագրվող եկամուտների վրա: «Ես չեմ կարծում, որ այս պահին մեծ փոփոխություններ են տեղի ունենալու մեր եկամուտների հավաքագրման առումով: Ընդհակառակը՝ քանի որ ծրագիրը Երևանից պետք է դուրս գար, շատ մարդիկ վերջին ամիսներին հիփոթեքային վարկ ստացան:

Սա, կարելի է ասել, ավելի արագացրեց գործընթացը: Հույս ունենք, որ շինարարության տեմպը չի դադարելու, այլ ուղղակի տեղափոխվելու է Երևանից դուրս»,-ասաց նախարարը:

Ըստ նրա՝ առաջին նշանները կան․ քաղաքացիներն օգտվում են տարբեր ծրագրերից Երևանից դուրս շինարարություն իրականացնելու համար: 2024-ը հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգի վերջին տարին է Երևանում: Այսինքն՝ 2025-ից այլևս հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսների վերադարձ չի կատարվի:  Հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը 2027 թվականի հունվարի 1-ից չի գործի Երևանին հարակից մարզերում, 2029-ի հունվարի 1-ից՝ մյուս մարզերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից

15:23 04.07.2025

ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

15:15 04.07.2025

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

15:05 04.07.2025

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական ​​մայրուղու […] ...

SHANTNEWS

15:00 04.07.2025

SHANTNEWS

Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է

14:55 04.07.2025

Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է

Այսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբ

14:48 04.07.2025

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբ

Հուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ: […] ...

BACK_TO_TOP