21:09 30.12.2024
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 30-ին ներկա է եղել Ոստիկանության և Փրկարար ծառայության անձնակազմի շարային ստուգատեսին։ Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը և Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը ներկայացրել են ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը։
Ստուգվել է ծառայողական մեքենաների համալրվածությունը, տեխնիկական վիճակը, օգտագործվող հատուկ տեխնիկայի և սարքավորումների հագեցվածությունը, ծառայողների արտաքին տեսքը։ Նախարարը դիմելով ծառայողներին՝ հորդորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ ուժեղացնել ծառայությունը՝ դեպքերի, պատահարների կանխարգելման և անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով։
Արփինե Սարգսյանը ոստիկաններին կոչ է արել խիստ լինել օրինախախտների նկատմամբ, ուժեղացնել հսկողությունը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ, մարդաշատ վայրերում և առևտրի կենտրոններում իրականացնել հերթապահություն, ինչը կնպաստի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման արդյունավետությանը։
Նա հանձնարարել է ուժեղացված հսկողության շրջանակում նաև ակտիվացնել աշխատանքը հանցագործությունները կանխելու ուղղությամբ, իսկ արդեն գրանցված դեպքերին արձագանքել օպերատիվորեն՝ օգտագործելով ողջ ներուժը։
Փրկարար ծառայողներին նախարարը հորդորել է, եղանակային փոփոխություններով պայմանավորված, ուժեղացնել հսկողությունը հանրապետության ավտոճանապարհներին՝ իրականացնել հերթապահություն, ինչպես նաև՝ կանխարգելիչ միջոցառումներ, օպերատիվորեն արձագանքել քաղաքացիների ահազանգերին։
Ստուգատեսից հետո ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։
15:37 20.07.2025
Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic«Բարսելոնան» ձգտում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ առաջարկելով վարձակալություն գնման իրավունքով, հայտնում է The Athletic-ը, փոխանցում է armsport.am-ը: 27-ամյա խաղացողը ցանկանում է միանալ կատալոնական ակումբին, և «Յունայթեդը» տվել է նախնական համաձայնություն: Բանակցությունները մոտ են ավարտին: Հանսի Ֆլիկը հավանություն է տվել տրանսֆերին, քանի որ թիմին պետք է եզրային հարձակվող: Վարձակալությունը ֆինանսապես մատչելի է […] ...
15:17 20.07.2025
Ալիևը կարծում է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն, կրկին նախապայմաններ է նշելԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում տեղի ունեցող մեդիա ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը և անդրադարձել է հարցին, թե ինչ պայմաններում կարող է ստորագրվել այն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Ազերթաջ»-ը, Ալիևն ասել է. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անմիջապես կարող է ստորագրվել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ […] ...
15:00 20.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Քոչինյան, 1-ին զանգվածի Բորյան, 2-րդ զանգվածի Թոթովենցի, 4-րդ զանգվածի Հովհաննիսյան, 5-րդ զանգվածի Արտեմ Միկոյան, 6-րդ զանգվածի Շոպրոնի փողոցների և Մայակ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
14:39 20.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 20-ին կեսօրից հետո, 21-22-ին գիշերը և կեսօրից հետո, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 20-25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի […] ...
14:12 20.07.2025
Շիրակի մարզում 33-ամյա հարբած վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնինԵրեկ՝ հուլիսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արևշատ գյուղում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Վահագն Էլբակյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ռոման Ղազարյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում […] ...
14:00 20.07.2025
Տավուշի մարզի Նավուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...