08:05 31.12.2024
Անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ, BBC հեռուստաընկերության «Match of the Day» հաղորդաշարի հաղորդավար Գարի Լինեկերը մեկնաբանել է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի` Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին լուրը։
«Դա շատ տրամաբանական քայլ կլինի, քանի որ նա ջերմ հարաբերություններ ունի Ջուդ Բելինգեմի հետ և թիմի խաղին հեշտ կինտեգրվի։ Նրան մեծ հաջողություն է սպասվում այնտեղ։
«Ռեալում» Ալեքսանդր-Առնոլդի խաղը պաշտպանությունում այդքան չի քննադատվի, որքան մենք դա անում ենք Անգլիայում։ «Լիվերպուլի» համար նրա հեռանալը մեծ կորուստ կլինի։
«Ռեալին» մերժելն անհնար է։ «Լիվերպուլն» անհավանական ակումբ է, բայց հաճախ նոր մարտահրավերների կարիք ենք զգում։ Անգլիայի Պրեմիեր լիգան որքան էլ լինի հզոր և հարուստ, մեծագույն ֆուտբոլիստները տեղափոխվում են «Ռեալ» կամ «Բարսելոնա»։ Վերջին շրջանում միակ բացառությունն Էրլինգ Հոլանդն էր, որն ընտրեց «Մանչեսթեր Սիթին»։
Ալեքսանդր-Առնոլդը կարիերայի լավագույն փուլում է։ Եթե նա տեղափոխվի «Ռեալ», ես նրան չեմ մեղադրի»,- Լինեկերի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Անգլիացի պաշտպանի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին։ Նա ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»։ «Ռեալն» արդեն պայմանագիր է համաձայնեցրել 26-ամյա ֆուտբոլիստի հետ։
15:27 16.08.2025
Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածըԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին: Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում: «Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մինչ […] ...
15:14 16.08.2025
Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա ՄոհաջերանիԻրանն աջակցում է ցանկացած գործընթացի, որը բերում է բախումների դադարեցման, լարվածության նվազեցման և անխախտ կայունության ստեղծման: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին: «Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-ասել է Մոհաջերանին։ Նա ընդգծել է, որ հիմնական տեղաշարժերից մեկը վիճահարույց այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի […] ...
14:50 16.08.2025
Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 320 մարդՊակիստանի հյուսիսում ջրհեղեղների, սողանքների և անձրևների հետևանքով վերջին 48 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 320 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Geo News-ը՝ հղում անելով Պակիստանի աղետների ազգային վարչությանը: Նշվում է, որ փրկարարական գործողություններ են իրականացվում տուժած շրջաններում բնականոն կյանքը վերականգնելու համար: ...
14:32 16.08.2025
Ի՞նչ է շահում Հայաստանը Թրամփի նախաձեռնությունից. Հեռանկար բանավեճՎաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները խոստանում են դառնալ տարվա գլխավոր իրադարձությունը։ Դրանց գնահատականները հակասական են։ Ի՞նչ տվեց մեզ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը. տարածքային ամբողջականությունը երաշխավորելու հնարավորությո՞ւն, թե՞ միակողմանի զիջում կատարելու պարտադրանք։ Տրանսպորտային շրջափակումը բեկելու իրական շա՞նս, թե՞ տնտեսական կախվածության մեջ հայտնվելու հեռանկար։ Անվտանգությունը ամրապնդելու գործի՞ք, թե՞ Արևմտյան Ադրբեջանի նախագիծը իրականացնելու համար Բաքվին տրվող հենարան։ Այս թեմաները քննարկվել են […] ...
14:16 16.08.2025
Բիչախչյանի գոլային փոխանցումն ու «Լեգիայի» հաղթանակը բավարար չէինՎարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ավարտել է պայքարը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում: Լառնակայի ԱԵԿ-ի դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Լեհաստանի տիտղոսակիր թիմը տանը հաղթել է 2-1 հաշվով, դիմակայության առաջին խաղում սակայն կիպրական թիմը հաղթել էր 4-1 հաշվով: Բիչախչյանը պատասխան խաղի մեկնարկից է դուրս եկել խաղադաշտ և 16-րդ […] ...