15:20 08.01.2025
2024 թվականի ընթացքում «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագրի» շրջանակում հետազոտվել է 4893 անձ, որոնցից 332 անձի մոտ իմունաքիմիական թեստն ունեցել է դրական արդյունք, 204 անձ ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության, 7 անձի մոտ ախտորոշվել է կոլոռկտալ քաղցկեղ և ուղեգրվել են օնկոլոգի խորհրդատվության:
Հիշեցնենք, որ սքրինինգային այս ծրագիրը մեկնարկել է 2022 թվականից, որի նպատակն է բնակչության ռիսկային խմբերի շրջանում (50-75 տարեկան մեծահասակների խումբ) կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերումը և կյանքի որակի պահպանումը:
2024 թվականի 2-րդ կիսամյակից ծրագրում ընդգրկվել են կոլոռեկտալ քաղցկեղ հաստատված ախտորոշմամբ և նշյալ բժշկական հաստատությունների ուռուցքաբանական կաբինետում կոլոռեկտալ քաղցկեղ ախտորոշմամբ դիսպանսերային հսկողության տակ գտնվող անձանց առաջին կարգի 35-75 տարեկան ազգականները (կենսաբանական ծնողներ, կենսաբանական երեխաներ, հարազատ քույրեր և եղբայրներ), քանի որ վերջիններս գտնվում են ԿՔ-ի զարգացման բարձր ռիսկի խմբում:
Իմունաքիմիական թեստի դրական արդյունքի դեպքում շահառուն ուղեգրվում է անվճար կոլոնոսկոպիկ հետազոտության: Իրականացվում է նաև շահառուի պրոկտոլոգի և/կամ ուռուցքաբանի խորհրդատվությունները:
2024 թվականից ավելացել են սքրինինգային ծրագիրն իրականացնող բժշկական կազմակերպությունների թիվը, մասնավորապես իրականացնում են`
🔹 Երևանի ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում,
🔹 Երևանի «Արաբկիր առողջության կենտրոն» ՓԲԸ-ում,
🔹 Երևանի «Ավան» առողջության կենտրոն» ՓԲԸ-ում,
🔹 Գյումրու «Բեռլին պոլիկլինիկա» ՓԲԸ-ում,
🔹 «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ում,
🔹 «Գյումրու Ն.Ա.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում:
«Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագրի» մեկնարկից մինչ օրս հետազոտվել է ավելի քան 9 հազար անձ:
20:54 30.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...