«Արևմտյան Ադրբեջան» նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ․ ԱԳ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

«Արևմտյան Ադրբեջան» նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ․ ԱԳ նախարար

17:12 08.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի ներկայացուցիչներին»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ Միրզոյանն ընդգծել է, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչված նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։

«Մենք շարունակում ենք ստանալ ադրբեջանական կողմից ապացույցներ այն մասին, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչված ադրբեջանական նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է, կամ հավակնություններ է, կամ ենթադրում է ոտնահարում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Նույնիսկ անունից սկսած։ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են։ Հայաստանի տարածքը անվանել Արևմտյան Ադրբեջան արդեն իսկ խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների մասին»,- ասել է ԱԳ նախարարը։

Միրզոյանի խոսքով՝ նույնիսկ այս կառույցի կանոնադրական փաստաթղթերում շատ հստակ սպառնալիքներ են ՀՀ-ի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։

«Սա Ադրբեջանի իշխանությունների կողմից հերթական շինծու, հավակնոտ, առավելապաշտական նախագիծն է, որը հովանավորվում ուղղակիորեն և, իրենք դա չեն էլ թաքցնում»,- ասել է Միրզոյանը։

Բացի այդ, Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանը երբևէ չի էլ թաքցրել, որ խորհրդային շրջանում ՀՀ-ում ապրել են ադրբեջանցիներ, և նրանք Հայաստանից հեռացել են Խորհրդային Միության փլուզման գործընթացին զուգընթաց։

«Նախ ադրբեջանցիների ճնշող մեծամասնությունը Հայաստանից հեռացել են բավականին քաղաքակիրթ ճանապարհով։ Կարող եմ նաև թվեր ներկայացնել․  100 ադրբեջանցի ընտանիք կարողացել է վաճառել իր բնակարանը, 12 000-ից ավելին փոխանակել են իրենց բնակարանները Ադրբեջանում ապրող հայերի հետ, 160 000-ից ավելի մարդ փոխհատուցում է ստացել Հայաստանի կառավարությունից։ Հետևաբար՝ այստեղ իրավունքներն էլ են սպառված»,- ասել է Միրզոյանը։

Որպես համեմատություն, Միրզոյանը հիշեցրել է, թե ինչ ճակատագրի արժանացան Ադրբեջանում ապրող շուրջ 500 հազար հայերը (եթե Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ևս ներառվի)։

«Կարող ենք հիշել Բաքվի ջարդերը, Սումգայիթի ջարդերը և մյուս հալածանքները։ Եվ սա փաստ է»,- եզրափակել է Միրզոյանը։

Լրագրողի հարցին՝ արդյոք ադրբեջանցիների վերադարձի հարց կա Հայաստանի օրակարգում, Միրզոյանը պատասխանել է․

«Նման հարց մեր օրակարգում չկա»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառուցվել և շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը․ Փաշինյան

22:26 02.05.2025

Կառուցվել և շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 816 մլն դրամ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփը ապառնում է պատժել նրանց, ովքեր նավթամթերք են գնում Իրանից․ ինչպե՞ս դա կանդրադառնա ՀՀ-ի վրա

22:19 02.05.2025

Թրամփը ապառնում է պատժել նրանց, ովքեր նավթամթերք են գնում Իրանից․ ինչպե՞ս դա կանդրադառնա ՀՀ-ի վրա

Միացյալ Նահանգները պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել բոլոր այն պետությունների ու ընկերությունների դեմ, որոնք նավթ ու նավթամթերք են գնում Իրանից: Այդ մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը: Ինչի՞ հետ է դա կապված: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ արդեն մեկ ամիս է, ինչ Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. […] ...

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Opel Zafira»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր

22:09 02.05.2025

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Opel Zafira»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր

Մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Վարուժան Ալմոյանը իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, որոնցից մեկը մասամբ մխրճվել է մեքենայի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական […] ...

SHANTNEWS

22:00 02.05.2025

SHANTNEWS

Պետդեպ. ԱՄՆ-ն շարունակում է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

21:49 02.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-ն շարունակում է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Միացյալ Նահանգները դեռևս չի հրաժարվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի իր դերից, սակայն իրավիճակը կփոխվի, եթե հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չլինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Մեր դիրքորոշումն այս պահին մնում է նույնը։ Սակայն, եթե առաջընթաց չլինի, դա կփոխվի։ Եվ այդ փոփոխությունը կվերաբերի մեր գործողություններին որպես միջնորդ։ Սակայն մենք […] ...

Շտուտգարտում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կան վիրավորներ

21:38 02.05.2025

Շտուտգարտում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կան վիրավորներ

Շտուտգարտի կենտրոնում մեքենան մխրճվել է տրամվայի կանգառի մոտ գտնվող հետիոտնային անցման վրա գտնվող հետիոտների խմբի մեջ։ Մի քանի մարդ վիրավորվել է։ Այս մասին X-ում հայտնել է  քաղաքային ոստիկանությունը։ «Մենք տեղում ենք և կտեղեկացնենք, հենց որ նոր տեղեկություններ լինեն», – նշել են իրավապահ մարմինները։ DPA գործակալության տվյալներով՝ վիրավորվել է առնվազն վեց մարդ։ Սև Mercedes մակնիշի մեքենայի […] ...

BACK_TO_TOP