17:10 12.01.2025
Այսօր՝ դատական իշխանության օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը շնորհավորել է դատավորներին և դատական ծառայողներին՝ առանձնահատուկ կարևորելով այն հանգամանքը, որ ժողովրդավարության ուղիով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները, որոնց գործունեության արդյունքները թե՛ պետության, թե՛ հասարակության ձևավորման և կենսագործունեության ընթացքում մշտապես կրել են իրավունքի գերակայության, արդյունավետ արդարադատության և արդար դատաքննության երաշխավորի դերը։ Այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։
«Այս սկզբունքների ամրագրմամբ է իրականացվել պետականության շինարարությունը և ձևավորվել ժողովրդավարական հասարակությանը հարիր դատական համակարգ», – ընդգծել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:
Միաժամանակ կարևորվել է դատավորների և դատական համակարգի աշխատակիցների կողմից իրենց մասնագիտական գործունեության բարեխիղճ իրականացումը, շարունակաբար գործադրվող ջանքերը դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ՝ ի ապահովումն դատական իշխանության անկախության ամրապնդման, դատական համակարգի անխափան գործունեության և արդարադատության արդյունավետության բարձրացման:
Եզրափակելով խոսքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդգծել է նաև, որ դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունեն հենց իրենք դատավորները.
«Մասնավորապես՝ օրենսդրությամբ սահմանված վարքագծի կանոների պահպանումից սկսած մինչև մեր՝ որպես դատավորի սահմանադրական առաքելության իրականացում, որը, իմ համոզմամբ, առաջին հերթին պետք է դրսևորվի իրավունքի գերակայության պահպանմամբ, ինչն ունի իր բաղադրատարրերն ու սկզբունքները, մասնավորապես, օրինակություն, իրավական որոշակիություն, կամայականության արգելք, անկախ և անկողմնակալ դատարանում արդարադատության մատչելիություն, մարդու իրավունքների նկատմամբ հարգանք, խտրականության արգելք, հավասարություն օրենքի առաջ»,-ամփոփել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը՝ շեշտադրելով, որ նման գործողությունների իրականացումը նպաստելու է ժողովրդավարական հասարակությանը հարիր դատական համակարգ ունենալու, հանրային վստահությունն ու իրավունքի գերակայությունն ամրապնդելու բոլորի նպատակի իրագործմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
23:59 22.07.2025
Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 22.07.2025
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետՀուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...
23:53 22.07.2025
Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտԱյսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...
23:51 22.07.2025
Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքներըՄեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս թունելն ունենալու է 530մ երկարություն։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:49 22.07.2025
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում: Եղեգնաձորի համայնքային […] ...
23:46 22.07.2025
Վահե Հովհաննիսյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։ Նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով […] ...