16:28 13.01.2025
Իրանի Իսլամական Հանրապետությունն օգտագործում է բոլոր հնարավոր կարողությունները Հարավային Կովկասում անվտանգությունը պահպանելու և խթանելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանի՝ օրեր առաջ Հայաստան և Ադրբեջան կատարած այցերին։
Խոսնակը նշել է, որ Իրանի համար կարևոր է Հարավային Կովկասի անվտանգությունը։
«Այդ իսկ պատճառով Իսլամական Հանրապետությունն օգտագործում է բոլոր հնարավոր կարողություններն՝ ապահովելու համար, որպեսզի անվտանգությունն այդ տարածաշրջանում պահպանվի և խթանվի»,-նշել է Բաղային։
Իրանի ԱԳՆ խոսնակը նաև շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարևոր են Իրանի համար։
Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հունվարի 8-ին այցելել է Բաքու, իսկ հունվարի 9-ին՝ Երևան։ Իրանցի պաշտոնյան մի շարք բարձրաստիճան հանդիպումներ է ունեցել Հայաստանի պաշտոնյաների, այդ թվում ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
22:33 02.05.2025
Կոտայքի մարզում «Volkswagen ID4»-ը բախվել է կայանված «Howo» բեռնատարին, ապա երկաթե արգելապատնեշին. կան տուժածներՄայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում Երևանի բնակիչ 34-ամյա Արտաշես Մ․-ն իր վարած «Volkswagen ID4» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Howo» մակնիշի բեռնատարին ապա երկաթե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ 6-ամյա Լ․ Մ․-ն մարմնական […] ...
22:26 02.05.2025
Կառուցվել և շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 816 մլն դրամ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:19 02.05.2025
Թրամփը ապառնում է պատժել նրանց, ովքեր նավթամթերք են գնում Իրանից․ ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի վրաՄիացյալ Նահանգները պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել բոլոր այն պետությունների ու ընկերությունների դեմ, որոնք նավթ ու նավթամթերք են գնում Իրանից: Այդ մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը: Ինչի՞ հետ է դա կապված: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ արդեն մեկ ամիս է, ինչ Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. […] ...
22:09 02.05.2025
«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Opel Zafira»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավորՄայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Վարուժան Ալմոյանը իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, որոնցից մեկը մասամբ մխրճվել է մեքենայի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական […] ...
21:49 02.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-ն շարունակում է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջևՄիացյալ Նահանգները դեռևս չի հրաժարվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի իր դերից, սակայն իրավիճակը կփոխվի, եթե հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չլինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Մեր դիրքորոշումն այս պահին մնում է նույնը։ Սակայն, եթե առաջընթաց չլինի, դա կփոխվի։ Եվ այդ փոփոխությունը կվերաբերի մեր գործողություններին որպես միջնորդ։ Սակայն մենք […] ...