17:10 15.01.2025
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հիմքեր չի տեսնում տարածաշրջանում էսկալացիայի համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապիկյանը նման դիրքորոշում է հայտնել 2024-ն ամփոփող ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու ագրեսիվ հայտարարություններին:
«Հռետորաբանությունը հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր: Իսկ ես՝ որպես պաշտպանության նախարար, չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանն էսկալացվի, որովհետև յուրաքանչյուր խնդրի մասով Հայաստանն ունի առաջարկներ ու լուծումներ: Եվ կարծում եմ, որ երկխոսությամբ, մեր առաջարկները քննարկելով՝ այդ թվում ըստ անհրաժեշտության ավելի հանրային դարձնելու միջոցով, հնարավոր է, որ մենք կարողանանք մեր մոտեցումները, տարածաշրջանում խաղաղության հասնելու ընկալումները բոլորին հասանելի դարձնել»,-ասել է Պապիկյանը:
Անդրադառնալով հարցին, թե նախորդ օրը ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը որքանո՞վ կարող է երաշխավորել Հայաստանի սահմանների անվտանգությունը՝ նախարարը շեշտել է, որ Հայաստանի սահմանների անվտանգությունը պետք է երաշխավորել բալանասավորված քաղաքականությամբ: Ըստ նրա՝ լուծում չէ բեռը դնել միայն Զինված ուժերի վրա կամ մեկ գործընկերոջ վրա:
22:33 02.05.2025
Կոտայքի մարզում «Volkswagen ID4»-ը բախվել է կայանված «Howo» բեռնատարին, ապա երկաթե արգելապատնեշին. կան տուժածներՄայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում Երևանի բնակիչ 34-ամյա Արտաշես Մ․-ն իր վարած «Volkswagen ID4» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Howo» մակնիշի բեռնատարին ապա երկաթե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ 6-ամյա Լ․ Մ․-ն մարմնական […] ...
22:26 02.05.2025
Կառուցվել և շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 816 մլն դրամ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:19 02.05.2025
Թրամփը ապառնում է պատժել նրանց, ովքեր նավթամթերք են գնում Իրանից․ ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի վրաՄիացյալ Նահանգները պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել բոլոր այն պետությունների ու ընկերությունների դեմ, որոնք նավթ ու նավթամթերք են գնում Իրանից: Այդ մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը: Ինչի՞ հետ է դա կապված: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ արդեն մեկ ամիս է, ինչ Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. […] ...
22:09 02.05.2025
«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Opel Zafira»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավորՄայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Վարուժան Ալմոյանը իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, որոնցից մեկը մասամբ մխրճվել է մեքենայի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական […] ...
21:49 02.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-ն շարունակում է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջևՄիացյալ Նահանգները դեռևս չի հրաժարվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի իր դերից, սակայն իրավիճակը կփոխվի, եթե հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չլինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Մեր դիրքորոշումն այս պահին մնում է նույնը։ Սակայն, եթե առաջընթաց չլինի, դա կփոխվի։ Եվ այդ փոփոխությունը կվերաբերի մեր գործողություններին որպես միջնորդ։ Սակայն մենք […] ...