Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+22.09 oC

Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

17:00 18.01.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բեռլինում մասնակցել են Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին և դրա շրջանակներում կազմակերպված գյուղատնտեսության նախարարների 17-րդ համաժողովին։

Համաժողովին մասնակցել է շուրջ հինգ տասնյակ երկրի գյուղատնտեսության նախարար և 10 միջազգային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյա:

«Կենսազանգվածի կայուն զարգացում» խորագրով քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության, թվային տեխնոլոգիաների, կանաչ տնտեսության զարգացման և վերականգնվող ու կայուն կենսազանգվածի բնագավառների մասին։

«Գյուղատնտեսությունը միշտ եղել է Հայաստանի տնտեսության և մշակույթի հիմնաքարը։ Այսօր գյուղատնտեսության ոլորտը կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 9%-ը: Այնուամենայնիվ, ինչպես շատ երկրներ, Հայաստանը բախվում է այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունը, բնական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը, կենսաբազմազանության պահպանումը և պարենային անվտանգության գլոբալ խնդիրները:
Հայաստանում կենսատնտեսությունը դիտարկում ենք որպես կայուն զարգացման կենսական ուղի։ Մեր ջանքերը կենտրոնացած են ավանդական գյուղատնտեսական պրակտիկան ժամանակակից տեխնոլոգիաների հետ ինտեգրելու վրա՝ ստեղծելու հավելյալ արժեքով արտադրանք և խթանելու կայուն կենսապահովումը: Ես հավատում եմ, որ 2025 թվականին Հայաստանի կառավարությունը կհաստատի կանաչ տնտեսության և կանաչ տաքսոնոմիայի շրջանակները, ինչը համագործակցության նոր հնարավորություններ կբացի»,-նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարն իր գործընկերներին հայտնել է, որ Հայաստանը պատիվ ունի 2026 թվականին հյուրընկալել Կենսաբազմազանության COP17-ը.

«Մենք անհամբեր սպասում ենք ձեզ ողջունելու Հայաստանում՝ շարունակելու այս կարևոր քննարկումները և խորացնելու մեր գործընկերությունը»,-ասել է նա։

Համաժողովի արդյունքում ընդունվել է համատեղ կոմյունիկե` նպատակ ունենալով խթանել գյուղատնտեսական և պարենային ապրանքների առևտրի դերը կայուն գյուղատնտեսությունն ու պարենային համակարգերն ապահովելու գործում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարան

10:55 16.06.2025

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարան

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...

Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները

10:40 16.06.2025

Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները

Ամբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաև այս պահին՝ նպատակ ունենալով հնարավորինս […] ...

Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Իսրայելին․ Թրամփ

10:25 16.06.2025

Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Իսրայելին․ Թրամփ

Իսրայելը և Իրանը, ամենայն հավանականությամբ, կհասնեն ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնության, սակայն դա կարող է տեղի չունենալ անմիջապես: Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին: «Հուսով եմ՝ համաձայնագիր կլինի (Իսրայելի և Իրանի միջև)։ Կարծում եմ՝ դրա ժամանակն է», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նախագահը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն […] ...

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

10:11 16.06.2025

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

Հունիսի 16-ին, ժամը 04:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան բախվել է ժայռին և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:15-ին, մարվել՝ 07:05-ին: Այրվել է «Daf» մակնիշի բեռնատարը (բեռնված […] ...

Այրվել է ավտոմեքենա

10:00 16.06.2025

Այրվել է ավտոմեքենա

Հունիսի 15-ին, ժամը 21:28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:04-ին, մարվել՝ 22:32-ին: Այրվել է ավտոմեքենան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում

09:42 16.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպումներ կունենա Վլադիմիր Զելենսկու, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում: Կիրակի օրը լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, նրա խոսքերը մեջբերել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայությունը: Թրամփը Կանադա է ժամանել ավելի վաղ։ G7 գագաթնաժողովը (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, […] ...

BACK_TO_TOP