CNN. ԱՄՆ-ի հազարավոր զինվորականներ կուղարկվեն Մեքսիկայի հետ սահմանը պաշտպանելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+25.09 oC

CNN. ԱՄՆ-ի հազարավոր զինվորականներ կուղարկվեն Մեքսիկայի հետ սահմանը պաշտպանելու համար

21:32 22.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հազարավոր լրացուցիչ ամերիկյան զորքեր կտեղակայվեն Մեքսիկայի հետ հարավային սահմանին մոտակա երկու օրվա ընթացքում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է մեծացնել ռազմական ներկայությունը այդ տարածքում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ներկայում մոտ 2200 զինծառայող արդեն գտնվում է սահմանին Հյուսիսային աշխատանքային խմբի կազմում, որը տեղակայված է Էլ Պասոյում, Տեխաս: Նրանց խնդիրները ներառում են լոգիստիկ աջակցություն, մոնիտորինգ, տրանսպորտի սպասարկում և վիճակագրական տվյալների հետ աշխատել:

Ավելի վաղ Թրամփը իր հրամանագրով կարգադրել էր 90 օրվա ընթացքում դիտարկել օրենսդրական ակտի կիրառման հնարավորությունը, որը թույլ կտա զինված ուժերին օգտագործել ԱՄՆ-ի ներսում իրավապահ գործառույթներ իրականացնելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անընդունելի է 2025թ-ին նման դրսևորումներ տեսնելը. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարության մասին

13:00 19.05.2025

Անընդունելի է 2025թ-ին նման դրսևորումներ տեսնելը. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարության մասին

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն անընդունելի է համարում 2025 թվականին ադրբեջանական կողմի դրսևորումները, հայ գերիների շինծու դատավարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անիտա Դիմիտրիուն նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի ԱԺ նախագահի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու Բաքվող ընթացող շինծու դատավարության վերաբերյալ հարցին: Նա ընդգծեց, որ այդ չափազանց զգայուն հարցի վերաբերյալ Կիպրոս դիրքորոշումը […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 530 դեպք, որից 138-ը՝ արտակարգ

12:53 19.05.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 530 դեպք, որից 138-ը՝ արտակարգ

Մայիսի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 530 դեպք, որից 138-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 45, փլուզման, երկրաշարժի, դարափուլի, ջրահեղձման, որոնողափրկարարական՝ 1-ական, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, տեղատարափ անձրևի, դժբախտ պատահարի՝ 2-ական, քարաթափման, վայրի կենդանիների հարձակման՝ 3-ական, ուժեղ կարկուտի՝ 6, թունավորման՝ 10, օձի նկատման՝ 25, կեղծ ահազանգի՝ 8, ուժեղ քամու՝ 7, ինքնասպանության […] ...

4 բրոնզե՝ մեդալ կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայից

12:47 19.05.2025

4 բրոնզե՝ մեդալ կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայից

Ռուսաստանի Դաշնության «Սիրիուս» կրթական կենտրոնում մայիսի 10-17-ն առաջին անգամ անցկացվել է կենսաբանության միջազգային բաց օլիմպիադան, որին մասնակցել է 15 պետության 75 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացրել են 10-րդ դասարանի աշակերտ Սառա Հակոբյանը («Հերացի» ավագ դպրոց), 11-րդ դասարանի աշակերտներ Լևոն Հայրապետյանը («Հերացի» ավագ դպրոց), Անահիտ Հունոյանը ու Բաբիկ Սարգսյան («Ֆոտոն» վարժարան), Միլենա Հայրապետյանը (ԵՊՀ «ՍԹԵՄ» ավագ դպրոց) և Լիլիա Կարապետյանը (Երևանի թիվ 184 ավագ դպրոց)։ Օլիմպիադայում 4 […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսի  ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցին

12:40 19.05.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցին

Մայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով, մեկնեց Բելառուսի Հանրապետություն՝ մայրաքաղաք Մինսկում կառուցված հայկական եկեղեցու օծման առիթով: Նորին Սրբության շքախմբի կազմում էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռ Սուրբ […] ...

ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն հնարավորինս շուտ կստորագրեն խաղաղության պայմանագիրը

12:33 19.05.2025

ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն հնարավորինս շուտ կստորագրեն խաղաղության պայմանագիրը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Կովկասում կան որոշակի դրական զարգացումներ։ Սա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունն է բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական ​​փաստաթղթի տեքստի համաձայնեցման վերաբերյալ։ Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի հնարավորինս […] ...

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Կիպրոսն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհին

12:25 19.05.2025

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Կիպրոսն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհին

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսը կունենա իր ներդրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: Հանդիպմանն Ալեն Սիմոնյանն Անիտա Դիմիտրիուին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հետ կապված իրավիճակը: «Եվ […] ...

BACK_TO_TOP