Վարչապետ Փաշինյանը խոսել է սահմանազատման գործընթացի ու խաղաղության պայմանագրի չհամաձայնեցրած կետերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+19.09 oC

Վարչապետ Փաշինյանը խոսել է սահմանազատման գործընթացի ու խաղաղության պայմանագրի չհամաձայնեցրած կետերի մասին

13:50 31.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև առաջիկա հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հունվարի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ հանձնաժողովների վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները շարունակելու վերաբերյալ։

«Երբ հստակ պայմանավորվածություն կլինի, տեղյակ կպահվի հանդիպման օրվա և ժամի վերաբերյալ»,- նշեց վարչապետը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին՝ Փաշինյանը խոսեց 2024 թվականին այս ուղղությամբ գրանցած առաջընթացից։ «Մենք պատրաստակամ ենք և, անկեղծ պետք է ասեմ, որ սահմանազատման գործընթացը 2024 թվականին շատ առարկայացավ։ Մենք Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական թուղթն ունենք, որն անցել է երկու երկրների ընթացակարգերով, և փաստորեն ամեն երկիր հաստատել է այդ փաստաթուղթը, ինչը անկյունաքարային նշանակություն ունի։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա շրջանում հանձնաժողովները կենտրոնանալու են Վրաստանի սահմանից մինչև Իրանի հետ սահման Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծման աշխատանքներում»,- հայտնեց Փաշինյանը։Անդրադառնալով խաղաղության պայմանագրին ու դրա հնարավոր ստորագրմանը՝ վարչապետը հիշեցրեց, որ նախագծում առկա 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են։

«Երկու չհամաձայնեցված կետ կա, և երկուսի մասով էլ Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է լուծումներ։ Դրանցից մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն։ Մենք առաջարկում ենք դա կիրառել սահմանի սահմանազատված հատվածների նկատմամբ։Կա նաև իրավական հարթություններում վեճերի՝ միջազգային ատյաններից հետ կանչելու թեման, որը որոշակի հանգամանքներում ու պայմաններում մեզ համար կարող է ընդունելի լինել։ Գաղափարը հետևյալն է՝ մենք պետք է համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններում ենք ինչ-որ բան հետ կանչում, այլ նաև այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես։ Հակառակ դեպքում կստացվի մի իրավիճակ, որ մենք հանկարծ հետ քաշեցինք, Ադրբեջանն էլ հետ քաշեց իր հայցերը, բայց հաջորդ փուլում Ադրբեջանը երկկողմ հարաբերություններում այդ հարցերը դնի սեղանին և դրա շուրջ կարող են լինել էսկալացիաներ։ Իսկ նման պարագայում մենք արդեն մեր ճանապարհը փակած կլինենք այդ էսկալացիայի ռիսկը կառավարելու միջազգային հարթակներն օգտագործելու համար։Հետևաբար, եթե մենք այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես, դա մեզ համար կարող է ընդունելի լինել, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց վարչապետ Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամեն ինչ կենտրոնացնելով Երևանում դատարկում ենք գյուղերը․ զրույց Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

22:26 01.05.2025

Ամեն ինչ կենտրոնացնելով Երևանում դատարկում ենք գյուղերը․ զրույց Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առիթով «Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին։ Անդրադարձ է եղել Հայաստանում գրանցված աշխատատեղերի և գործազրկության վերաբերյալ վիճակագրական տվյալներին, աշխատողների իրավունքների պաշտպանությանը, «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության արդյունքներին, աշխատաշուկայի անհավասար բաշխվածությանը, մասնավորապես այն փաստին, որ գրեթե ամբողջ տնտեսությունը, հիմնարկ-ձեռնարկությունները կենտրոնացած են Երևանում։ «Սա խնդիր […] ...

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն ՌԴ մուտքի արգելքի հարցերով

22:12 01.05.2025

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն ՌԴ մուտքի արգելքի հարցերով

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն հետևյալ թեմաներով՝ ՀՀ քաղաքացիների համար ՌԴ մուտքի արգելքի, դրա ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն, ՌԴ մուտքի արգելքի` ներառյալ վարչական և այլ խախտումների հետևանքով դրված արգելքների մասով հարցերի պարզաբանում, ՌԴ և ԵԱՏՄ անդամ երկրների միգրացիոն օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Խորհրդատվությունը տրամադրվում է և՛ հեռախոսազանգով (098-33-40-53), և՛ գրասենյակում (Երևան, Թաիրով, 14 […] ...

SHANTNEWS

22:00 01.05.2025

SHANTNEWS

Զբաղվածության պետաջակցության ծրագիր` ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

21:39 01.05.2025

Զբաղվածության պետաջակցության ծրագիր` ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Զբաղվածության պետաջակցության ծրագիր` ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար: Պետությունը խրախուսում է գործատուներին աշխատանքային հարաբերությունների մեջ մտնել թիրախային խմբի ներկայացուցիչների հետ 3 բաղադրիչով՝ ուսուցում, պրակտիկա և աշխատանք: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը

21:21 01.05.2025

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը

Մայիսի 1-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը: Զեկույցն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին: Զեկույցի նախապատրաստման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱԳ նախարարության համակարգմամբ՝ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ, տեղի են […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:11 01.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 70/2, 74 շենքեր, Ռիգայի փ. 12-14 առանձնատներ, Քոչարի փ. 41-139 առանձնատներ, Աճառյան փ. 37/7-39/8 առանձնատներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Լուկաշինի 1, 2, 3 փողոցներ և հյուսիս-հարավ […] ...

BACK_TO_TOP