Վարչապետ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում անկլավների հարցի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+22.09 oC

Վարչապետ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում անկլավների հարցի մասին

16:09 31.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայկական կողմն Ադրբեջանի հետ բանակցություններում չի կարող հրաժարվել անկլավների օրակարգից։«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հունվարի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից։ Եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, դա Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության հիմք է, որովհետև Հայաստանի Հանրապետությունն ունի ինքնիշխան տարածք՝ ի դեմս Արծվաշենի, որից մենք չենք կարող հրաժարվել»,- նշեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ անկախ այն փաստից, թե արդյոք Ադրբեջանը բարձրացնո՞ւմ է անկլավների թեման, թե՞ ոչ, հայկական կողմը խոսելու է դրա մասին։

«Չենք կարող հարցը չբարձրացնել։ Այդ թեման անխուսափելիորեն լինելու է մեր քննարկումների տիրույթում, և ամեն մեկս մեր փաստարկներով գնալու ենք։ Այսինքն, եթե տեսականորեն մենք ուզենք, որ Ադրբեջանը որևէ ձևով չառնչվի այս հարցի հետ, դրա գինն այն է, որ մենք այս հարցը հանենք։ Բայց ո՞վ և ո՞նց կարող է այդ հարցը հանել»,- նշեց վարչապետը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ անկլավների հարցը բանակցային սեղանին է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցությունները

20:36 01.05.2025

Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցությունները

Իրանը կշարունակի վճռականորեն մասնակցել Միացյալ Նահանգների հետ արդյունքների վրա կենտրոնացած բանակցություններին՝ իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։ Այս մասին նշվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է երկխոսության հաջորդ փուլը հետաձգելու որոշումից հետո։ «Բանակցությունների հենց սկզբից իրանական պատվիրակությունը բարեխղճորեն ուրվագծել է հստակ շրջանակ, որը հիմնված է մեր երկրի սկզբունքային դիրքորոշումների […] ...

Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվել

20:14 01.05.2025

Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվել

Մայիսի 1-ին, ժամը 17:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Հակոբյան փողոցում այրվում է թոնրատուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են թոնրատունը (20 քմ), կենցաղային իրեր և հարակից խորդանոցի տանիքի փայտե […] ...

SHANTNEWS

20:00 01.05.2025

SHANTNEWS

Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմում

19:51 01.05.2025

Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմում

Մոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Տիրասպոլի «Շերիֆը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Զիմբրուին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 22-րդ րոպեին հեռվից գեղեցիկ հարվածով խփել է իր թիմի երկրորդ գոլը։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։   View this post on Instagram   A post shared by FC […] ...

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածել

19:36 01.05.2025

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածել

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի Մայս ալ-Ջաբալ և Բլիդա գյուղերի միջև ընկած տարածքում հարվածել է մարդատար մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: «Անօդաչու թռչող սարքը կառավարվող հրթիռ է օգտագործել երկու բնակավայրի միջև ընկած մայրուղով երթևեկող բեռնատարին հարվածելու համար։ Հարվածից զոհվել է մեկ լիբանանցի և երկու սիրիացի։ Տրանսպորտային միջոցն ամբողջությամբ […] ...

Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox News

19:17 01.05.2025

Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox News

Մայք Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, հայտնում է Fox News-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ X սոցիալական ցանցում Politico-ն գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Մայք Ուոլցին փոխարինելու առաջատար թեկնածուն է: ...

BACK_TO_TOP