Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. տներից մեկում հայտնաբերվել է 6 ամսական երեխայի մարմին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+22.09 oC

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. տներից մեկում հայտնաբերվել է 6 ամսական երեխայի մարմին

13:28 02.02.2025

Երեկ՝ փետրվարի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի տներից մեկում երեխայի դի կա։ Ժամը 07:30-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Արարատի մարզի տներից մեկը, որտեղ հայտնաբերվել է երեխայի դի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 6 ամսական Մարտին Վ.-ն է, ով նույն օրը ժամը 06:00-ի սահմաններում, ըստ նախնական տեղեկությունների, հանկարծամահ է եղել։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

00:30 08.08.2025

Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

Մանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:   ...

OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելը

00:23 08.08.2025

OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելը

Ամերիկյան OpenAI ընկերության ChatGPT չաթբոտի համար նախատեսված GPT-5 արհեստական բանականության նոր մոդելը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար։ «GPT-5-ն արդեն այստեղ է։ Այսօրվանից սկսած այն հասանելի կլինի բոլորի համար», – նշվում է ընկերության X-ի միկրոբլոգում: Ինչպես նշում է Open AI-ը, արհեստական բանականության նոր տարբերակը ներառում է նախորդ մոդելների բոլոր «լավագույն հատկությունները»։ Այն հարմար է հետազոտության, […] ...

Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը

00:18 08.08.2025

Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը

Երևանցիների համար բարեկարգ, կանաչ և ժամանակակից պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ

00:09 08.08.2025

Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը եվրոպական պետությունների ղեկավարների և Վլադիմիր Զելենսկիի հետ։ X-ում Մակրոնը նշել է, որ Զելենսկիի «և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ զրույցը՝ վերջին ժամերի իրադարձությունների ֆոնին, երկար էր»։ Նա նաև կրկին հայտարարել է Ֆրանսիայի հանձնառության մասին՝ «աջակցելու Ուկրաինային հրադադարի հաստատման գործում»։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը […] ...

Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

23:59 07.08.2025

Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...

Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան

23:54 07.08.2025

Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան

Օգոստոսի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան, որտեղ ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական Աստվածաշունչը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP