12:46 03.02.2025
Թբիլիսիում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 30 մարդու, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ն։
«Փետրվարի 2-ին Աղմաշենեբելի պողոտայում իրավապահները բերման են ենթարկել ընդհանուր առմամբ 31 մարդու, բոլորը բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների համար՝ 173-րդ հոդվածով, որը ենթադրում է ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նախօրեին ցուցարարները փորձել են փակել Թբիլիսի մուտքի կենտրոնական մայրուղին։ Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածների թվում է նաև «Կոալիցիա հանուն փոփոխությունների» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան, ով շուտով գրավի դիմաց ազատ է արձակվել: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում եւ բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկվածների ազատ արձակում։
19:51 01.05.2025
Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմումՄոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Տիրասպոլի «Շերիֆը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Զիմբրուին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 22-րդ րոպեին հեռվից գեղեցիկ հարվածով խփել է իր թիմի երկրորդ գոլը։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։ View this post on Instagram A post shared by FC […] ...
19:36 01.05.2025
Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածելԻսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի Մայս ալ-Ջաբալ և Բլիդա գյուղերի միջև ընկած տարածքում հարվածել է մարդատար մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: «Անօդաչու թռչող սարքը կառավարվող հրթիռ է օգտագործել երկու բնակավայրի միջև ընկած մայրուղով երթևեկող բեռնատարին հարվածելու համար։ Հարվածից զոհվել է մեկ լիբանանցի և երկու սիրիացի։ Տրանսպորտային միջոցն ամբողջությամբ […] ...
19:17 01.05.2025
Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox NewsՄայք Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, հայտնում է Fox News-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ X սոցիալական ցանցում Politico-ն գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Մայք Ուոլցին փոխարինելու առաջատար թեկնածուն է: ...
19:10 01.05.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել։ Միջոցառումն անցկացվելու է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող քաղաքացիական խմբերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներգրավմամբ։ Մասնակիցներին տեղում կտրամադրվեն ձեռնոցներ, պարկեր ու բահեր։ Հավաքված աղբի տեղափոխումն աղբավայր ևս կապահովվի։ Հաշվի առնելով մաքրվող տարածքների՝ մայրուղուն կից գտնվելու հանգամանքը՝ մասնակիցների անվտանգությունը և տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը […] ...
18:55 01.05.2025
Վուչիչը հայտնել է, որ մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ չնայած սպառնալիքներինՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվա այցելելու իր պլաններն ավելի հայտնի թեմա են ԵՄ երկրներում, քան Ուկրաինայի հակամարտությունը և Եվրոպայում էլեկտրաէներգիայի անջատումները: Ինչպես ընդգծել է Սերբիայի ղեկավարը, Հաղթանակի շքերթին մասնակցելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու ԵՄ ներկայացուցիչների սպառնալիքները չեն ստիպի իրեն չեղարկել այցը Ռուսաստան։ «Ուրիշ թեմա չունեն, աշխարհը վառվում է, չգիտեն՝ ինչ անեն […] ...