Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին և լրացումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+31.09 oC

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին և լրացումներին

15:55 05.02.2025

Վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիրտուալ մոլախաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության շրջանառության ծավալները: Եթե 2010 թվականին ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալները կազմում էին շուրջ 14 միլիարդ դրամ (35 միլիոն դոլար), ապա 2023 թվականին դրանք ավելացել են ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրիլիոն դրամի (15.8 միլիարդ դոլար): Մինչդեռ հավաքագրվող հարկերը եւ տուրքերն աճել են ընդամենը 26 անգամ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցողի խոսքով վերջին 5 տարիների ընթացքում կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են եղել խաղային ոլորտի սահմանափակմանն ու հարկային բեռի բարձրացմանը, սակայն, ըստ նրա, ինչպես ցույց է տալիս վիճակագրության վերլուծությունը, ձեռնարկված քայլերը բավարար չեն, եւ անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել: Նախագծով առաջարկվում է առկա հարկերից եւ տուրքերից բացի՝ ոլորտի համար նախատեսել 10 տոկոս շրջանառության հարկ:

Հեղինակը նշել է, որ Նախարարների կոմիտեի նիստի քննարկման ժամանակ Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ քննարկումների ժամանակ Ֆինանսների փոխնախարարը հայտնել է՝ նախարարությունը նպատակահարմար չի համարում բարձրացնել խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպության գործունեության հարկերը: Հեղինակի խոսքով 2010-2016 թվականների ընթացքում շրջանառության ծավալներն աճել են 11 անգամ: Մանրամասն ներկայացնելով իրավիճակը՝ զեկուցողը կարեւորել է առաջարկվող փոփոխությունները:

Հայկ Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ ոլորտում տիրող իրավիճակի, կատարված ուսումնասիրությունների արդյունքների, ինչպես նաեւ հնարավոր ռիսկերի վերաբերյալ: «Նախագծի նպատակն է, եթե ծավալները չփոխվեն, տարեկան շուրջ հարյուր միլիարդ դրամ ավելի եկամուտ ապահովել պետական բյուջե»,- ընդգծել է օրենսդրական նախաձեռնության հեղինակը: Նա նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախատեսում է կազմակերպել քննարկում ոլորտում գործող չորս ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի արդյունքում գուցե եւ հանդես կգան շրջանառության հարկի բարձրացման առաջարկությամբ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ օրենքների նախագծի փաթեթը եւ դրա վերաբերյալ Կառավարության առաջարկների նախագիծը քննարկվել է միայն Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեում, եւ Կառավարությունը պաշտոնական դիրքորոշում դեռեւս չի արտահայտել:

Ելույթներում պատգամավորները կարեւորել են քննարկվող թեման, առաջարկվող փոփոխությունները՝ նշելով, որ ոլորտն ուսումնասիրելու եւ դաշտը վերահսկելու, նոր գործիքակազմեր ներդնելու, հարկային նոր կարգավորումների անհրաժեշտություն կա: Նրանք հանդես են եկել նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններով:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը շնորհակալություն է հայտնել նման զգայուն թեմա եւ խնդիր բարձրացնելու համար: Կարեւորելով խնդիրը եւ ընդունելով, որ լրացուցիչ քայլերի անհրաժեշտություն կա՝ նա առաջարկել է օրենսդրական նախաձեռնությունը հետաձգել երկու ամիս ժամկետով՝ այդ ընթացքում կազմակերպելով աշխատանքային քննարկում, ինչպես նաեւ ստանալ Կառավարության դիրքորոշումը:

Հայկ Սարգսյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է ելույթներին, դիտարկումներին: Օրենսդրական նախաձեռնության հեղինակի պնդմամբ տեղի է ունեցել քվեարկություն, նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգել է Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաեւ Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասին

11:15 05.08.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասին

Զենքի քանակը, որը Ուկրաինան կարող է ստանալ Միացյալ Նահանգներից՝ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների միջոցով գնումների շրջանակներում, սահմանափակ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Այո, իհարկե, այն գոյություն ունի», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում, երբ հարցրել են, թե արդյոք կա սահմանափակում այն զենքի քանակի վերաբերյալ, որը Միացյալ Նահանգները պատրաստ է տրամադրել Կիևին։ […] ...

Անձինք բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալը

11:08 05.08.2025

Անձինք բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 21-ին երկու անձ խմբի կազմում ապօրինի մուտք գործելով Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոն՝ վերցրել են վճարային տերմինալը՝ 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով և դուրս եկել հիվանդանոցից: Հերթապահ բուժքույրը նրանց հետևից […] ...

Փոքր Մանթաշ գյուղում հայտնաբերվել է կանեփի 211 թուփ

11:02 05.08.2025

Փոքր Մանթաշ գյուղում հայտնաբերվել է կանեփի 211 թուփ

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 55-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ ոստիկանների տեղեկությունը ստուգվեց հուլիսի 29-ին: Զննությամբ 55-ամյա տղամարդու բակում հայտնաբերվեց կանեփի 211 ցողուն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...

ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ․ Politico

10:55 05.08.2025

ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ․ Politico

ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ՝ Ուկրաինայի հակամարտությանը ենթադրաբար աջակցելու համար, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի։ «Բրյուսելը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ ՝ Ուկրաինայում հակամարտությանն աջակցելու նրա դերի համար», – ասվում է հրապարակման մեջ։ ԵՄ դիվանագետը հրատարակությանը հայտնել է, որ Բրյուսելը կփորձի պատժամիջոցներ կիրառել օգոստոսից հետո։ ...

Ինչպես դիմակայել շոգին․ ԱՆ խորհուրդները

10:50 05.08.2025

Ինչպես դիմակայել շոգին․ ԱՆ խորհուրդները

Այս օրերին օդի բարձր ջերմային ֆոնին, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությանը դիմակայելու, օրգանիզմի գերտաքացումը մեղմելու, կանխելու նպատակով Առողջապահության նախարարությունհը խորհուրդ է տալիս հետևել մի քանի պարզ կանոնի: Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 11:00-17:00-ի ժամակահատվածում: Կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ: Օգտագործել SPF 50 և […] ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը պատժամիջոցները համարում է ուկրաինական հակամարտության կարգավորման «ակնհայտ քայլ»

10:43 05.08.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը պատժամիջոցները համարում է ուկրաինական հակամարտության կարգավորման «ակնհայտ քայլ»

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը կարծիք է հայտնել, որ ռուսական նավթի գնորդների նկատմամբ երկրորդական պատժամիջոցները «ակնհայտ քայլ» են ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար։ «Իհարկե, խնդրի համար մարտադաշտային լուծում չի կարող լինել. դիվանագիտությունը միակ լուծումն է։ Եվ նախագահ Թրամփը ստեղծում է պայմաններ, որպեսզի Ռուսաստանը նստի բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում։ […] ...

BACK_TO_TOP