17:00 19.02.2025
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն սկսել են հետ քաշվել իրենց հարաբերություններում անդունդի եզրից, որտեղ նրանց առաջնորդել էր Սպիտակ տան նախկին վարչակազմը։ Մոսկվան կողմ է Վաշինգտոնի հետ հանդիպումները շարունակելուն, Պետդումայում կառավարության հետ հարցուպատասխանին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Խնդիրներ միշտ կլինեն: Բայց գլխավորը հանդիպելն է, միմյանց լսելը: Այսպիսով, մենք սկսել ենք հեռանալ այն անդունդի եզրից, որտեղ մեր հարաբերությունները առաջնորդվել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից, բայց սրանք միայն առաջին քայլերն են»,-ասել է Լավրովը։
Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ամերիկացի ներկայացուցիչները Սաուդյան Արաբիայում հանդիպման ժամանակ հետաքրքրություն են ցուցաբերել «արհեստական խոչընդոտները վերացնելու Ռուսաստանի հետ պոտենցիալ շատ խոստումնալից, փոխշահավետ նախագծերի ճանապարհին»։
15:12 12.05.2025
Հրդեհ Կարենիս գյուղում15:05 12.05.2025
Կայացել է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովը ձևավորվել ԿԳՄՍ նախարարի հրամանով: Հոբելյանական միջոցառումները կազմակերպելու […] ...
14:57 12.05.2025
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալՀրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ․ «Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին` հայտնելով, որ լրագրող Լիլիթ Աղեկյանը գտնվում է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայրում, և ինքը չի կարողանում տվյալ վարույթով ներգրավվել որպես փաստաբան, ինչպես նաև տեսակցել Լիլիթ Աղեկյանին։ Պաշտպանի […] ...
14:51 12.05.2025
Հնդկաստանը բացում է Պակիստանի սահմանին գտնվող օդանավակայաններըՀնդկաստանի իշխանությունները որոշել են վերսկսել Պակիստանի հետ սահմանի մոտ գտնվող օդանավակայանների գործունեությունը, որոնք նախկինում փակ էին երկու երկրների միջև լարվածության սրման պատճառով, երկուշաբթի օրը հաղորդել է «Hindustan Times» թերթը։ «Մենք որոշել ենք բացել Սրինագարի, Ջամմուի, Չանդիգարհի և այլ օդանավակայանները», – մեջբերում է թերթը Հնդկաստանի օդանավակայանների վարչության հրամանից հատվածներ։ Հրատարակության տվյալներով՝ հրամանը վերաբերում է 32 օդանավակայանների։ […] ...
14:40 12.05.2025
Չինաստանի ԱԳ նախարարությունը ողջունում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերըՉինաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելու բոլոր նախաձեռնությունները, մասնավորապես՝ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների առաջարկը, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ վարելու վերաբերյալ։ Այս մասին գրում է «Գլոբալ Թայմս»-ը։ «Մենք աջակցում ենք խաղաղության հասնելու բոլոր ջանքերը», – ասել է դիվանագետը։ Լին Ցզյանը […] ...
14:30 12.05.2025
Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը սույն թվականի մայիսի 12-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների հոգևոր տեսուչ՝ ազատելով Լուսարարապետի պաշտոնակատարի պարտականություններից: Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանը սույն թվականի մայիսի 12-ից նշանակվել է Մայր Աթոռ […] ...