Ադրբեջանի ՊՆ կայքում դնում են հին նկարներ՝ որպես նոր զորավարժության ապացույց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Ադրբեջանի ՊՆ կայքում դնում են հին նկարներ՝ որպես նոր զորավարժության ապացույց

16:27 21.09.2018

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում այսօր դրված հաղորդագրության համաձայն՝ գիշերն իրենց բանակն անցկացրել է խոշոր զորավարժությունների գիշերային փուլը՝ կրակոցներով, զորաշարժերով և այլն։ Այս վարժանքների մասին տեղեկություններին արժանահավատություն հաղորդելու համար Ադրբեջանի ՊՆ-ն տեղադրում է լուսանկարներ, որոնք մինչ այդ վերագրել էր այլ զորավարժությունների։

Ստորև ներկայացված լուսանկարները լիարժեք կրկնություն են։ Մեկը ներկայացվել է որպես հուլիսին անցկացված գիշերային վարժանքի դրվագ, մյուսը՝ այս գիշերվա։ Լուսանկարն ընդամենը պայծառության որոշակի փոփոխությունների է ենթարկվել, ինչը կարելի է տեսնել մեջտեղի գծիկը շարժելով։

Իբր ընթացիկ զորավարժության մասին հին նկարներ տեղադրելն արդեն ավանդույթ է դարձել Ադրբեջանի պաշտպանության նախարարության համար։ Razm.info մասնագիտացած կայքն արդեն մի քանի անգամ բացահայտել է նման կեղծիքներ։ Այսպիսի լուսանկարներից (կադրերից) մեկը Ադրբեջանի ՊՆ-ն օգտագործել է 3 անգամ՝ ներկայացնելով որպես ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի հերթական կիրառում։

Ադրբեջանի ԶՈւ վարժանքի մասին տեսանյութ 2014թ․ դեկտեմբերի 3-ից

Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեսանյութը 2018թ․ մարտի 14-ին

Նույն կադրը՝ շրջված, որպես հաջորդ օրվա վարժանք. 2018թ․ մարտի 15

Ի դեպ, այս բացահայտումներից ու սոցցանցի հայկական հատվածում ծաղրուծանակից հետո Ադրբեջանի ՊՆ կայքում հրապարակվել էին նոր կադրեր՝ որպես ապացույց, ինչն էլ ավելի ծիծաղելի ընդունվեց հայկական հատվածում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս

22:11 16.06.2025

Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

SHANTNEWS

22:00 16.06.2025

SHANTNEWS

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

21:49 16.06.2025

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

21:27 16.06.2025

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

21:18 16.06.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

Հունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին

21:12 16.06.2025

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի […] ...

BACK_TO_TOP