00:59 25.02.2025
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցանկանում են որքան հնարավոր է շուտ խաղաղության հասնել Ուկրաինայում, մինչդեռ Վլադիմիր Զելենսկին կանխում է դա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինի հարցերին։
«Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը (խմբ.Դոնալդ Թրամփը) հայտարարել է, որ ցանկանում է հասնել խաղաղության։ Ի դեպ, մենք նույնպես և որքան հնարավոր է արագ։ Իսկ ռեժիմի ներկայիս ղեկավարը կանգնում է այդ նպատակին հասնելու ճանապարհին», – ասել է պետության ղեկավարը։
Պուտինը նշել է, որ ԵՄ երկրները ներկայումս գտնվում են ներքաղաքական «ընտրությունների, վերընտրությունների, խորհրդարաններում դժվարությունների» բավականին բարդ և պատասխանատու ժամանակաշրջանում։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ այս պայմաններում իրենց համար գործնականում անհնար է փոխել իրենց դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ։
ՌԴ նախագահն ասել է, որ ի տարբերություն նրանց (խմբ. եվրոպացիների)՝ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի «ձեռքերն ազատ են, նա ազատ է այդ կապանքներից, որոնք խանգարում են նրան առաջ շարժվել և աշխատել հակամարտության կարգավորման ուղղությամբ»:
Պուտինի խոսքերով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործում է ուղիղ, առանց ամաչելու:
«Նա եզակի դիրքում է՝ ոչ միայն ասում է այն, ինչ մտածում է, այլ ասում է այն, ինչ ուզում է։ Դե, դա մեծ տերություններից մեկի ղեկավար լինելու առավելությունն է»,- ասել է Կրեմլի ղեկավարը:
09:39 30.04.2025
Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ», այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն: Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և […] ...
09:38 30.04.2025
Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում զոհվել է ավելի քան 50 մարդԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում ավելի քան 50 պաղեստինցի է զոհվել, 113 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։ Գործակալության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 51, վիրավորվել՝ 113 մարդ։ Առողջապահության նախարարությունը նաև նշել է, որ անհայտ թվով մահացած մարդիկ շարունակում են մնալ ավերված շենքերի փլատակներում։ […] ...
09:30 30.04.2025
Հնդկաստանը կրկին պնդել է, որ Պակիստանը խախտել է սահմանային հրադադարըՊակիստանի զորքերը կրկին կրակ են բացել վերահսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիրի տարածքի մի քանի շրջաններում: Այս մասին հայտնել են Հնդկաստանի ցամաքային զորքերը։ «2025 թվականի ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը փոքր զենքերից կրակ են բացել Վերահսկողության գծի վրայով Նաուշերա, Սունդերբանի և Ախնուր հատվածների դիմաց՝ Ջամուի և Քաշմիրի միութենական տարածքում: «Հնդկական […] ...
09:20 30.04.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն անընդունելի է համարել քաղաքացիական անձանց վրա հարձակումներըՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Ջոյս Մսույան հայտարարել է, որ Բրյանսկի և Կուրսկի շրջաններին Ուկրաինայի զինված ուժերի հարվածների համատեքստում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներն անընդունելի են։ «Պարոն նախագահ, մեր վերջին ճեպազրույցից ի վեր, տեղական լրատվամիջոցները հաղորդում են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի և Կուրսկի շրջաններում քաղաքացիական զոհերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վնասների մասին: Ես պետք […] ...
09:09 30.04.2025
Հյուսիսային Կորեան նոր կործանիչի սպառազինության համակարգեր է փորձարկելՀյուսիսային Կորեան փորձարկել է անցյալ շաբաթ գործարկված Choe Ryong բազմաֆունկցիոնալ կործանիչի սպառազինության համակարգերի մարտական պիտանիությունը։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Ընդգծվում է, որ կործանիչի սպառազինության համակարգերի առաջին փորձարկումները տեղի են ունեցել ապրիլի 28-ին և 29-ին, մասնավորապես, իրականացվել է գերձայնային թեւավոր հրթիռների, ռազմավարական թեւավոր հրթիռների և զենիթահրթիռների փորձնական արձակում, ինչպես նաև կրակոց […] ...
09:00 30.04.2025
Ռյուդիգերի պահվածքը խայտառակություն է․ Գերմանիայում ուզում են, որ նրան հեռացնեն հավաքականիցԳերմանիայում ուզում են, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին հեռացնեն հավաքականից, հայտնում է Goal-ը։ ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Տորստեն Կինհոֆերը, որն այժմ ֆուտբոլային փորձագետ է աշխատում, գերմանացի պաշտպանի` «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում (2-3) դրսևորած վարքագիծը որակել է «խայտառակություն»։ «Ռյուդիգերի պահվածքը խայտառակություն է։ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը պետք է մտածի` նման խաղացողը կարո՞ղ է ներկայացնել […] ...