ՀՀ իշխանությունները բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը. Ալեն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+16.09 oC

ՀՀ իշխանությունները բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը. Ալեն Սիմոնյան

12:37 04.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների դադարեցման առաջարկին, որը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ներկայացրել էր՝ պայմանավորելով այն Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահը քննադատեց այդ գաղափարը՝ ընդգծելով, որ այն կարող է վնասել գերիների վերադարձի գործընթացին։

«Եթե կանգնեցնենք, մեր գերիներին հե՞տ են տալու, թե՞ վախենալու են։ Եթե, պարոն Օսկանյանը նման բան է ասել, ես գնահատում եմ դա որպես սադրանք։ Ես գնահատում եմ դա որպես էսկալացիան բարձրացնելու հնարավորություն»,- ընդգծեց Սիմոնյանը։

ԱԺ նախագահը շեշտեց, որ անցած տարիների ընթացքում Հայաստանի կառավարությանը կարողացել է բանակցությունների և միջնորդների ներգրավման միջոցով վերադարձնել ավելի քան 150 հայ գերի։

«Այսքան խոսում ենք գերիների մասին, այսքան աղմուկ է բարձրանում, դուք մոռանում եք, որ 150-ից ավել հաստատված գերի է եղել, և մենք այդ մարդկանց բանակցությունների և տարբեր միջնորդների հնարավորությամբ հետ ենք բերել։ 4 տարվա ընթացքում 150-ից ավել գերի հետ ենք բերել, հիմա մնացել է 23 հատված գերի, որոնցից 11-12-ը Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն են։ Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող է երբևիցե չվերադառնան։ 152 հաստատված գերի հետ ենք վերադարձրել հայրենիք, բա սա ինչո՞ւ հրապարակային մեր ընդդիմախոսները որպես դրական բան չեն ասում»,- ընդգծեց Սիմոնյանը։

Սիմոնյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում են գերիների վերադարձի հարցն՝ անկախ քննարկվող թեմայից։

«Չկա որևէ հանդիպում, որևէ միջազգային քննարկում, որտեղ մեր ներկայացուցիչները, այդ թվում՝ ես, չբարձրաձայնենք գերիների հարցը»,-ընդգծեց նա։Նա նաև հավելեց, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավարի հետ իր հանդիպման ընթացքում նույնպես այս հարցը եղել է առաջնային։

«Հիմա որևիցե հանդիպում, որևիցե քննարկում, որևիցե միջազգային խոսակցություն չկա, որ մեր ներկայացուցիչները, այդ թվում՝ ես, գերիները հարցը չբարձրաձայնենք և այդ հարցով չզբաղվենք՝ անկախ նրանից թեման վերաբերվում է բնապահպանությանը, արևային էներգիային, թե մեկ այլ թեմայի։ Նույնիսկ Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում այդ հարցը եղել է սեղանին և այն եղել է առաջնային։ Եվ մտավախություն ունեմ, որ հանդիպումները հետագայում չշարունակելու պատճառներից մեկը (եթե ոչ հիմնականը) եղել է այն, որ ես շատ եմ պնդել այդ հարցը։  Ասեմ ավելին՝ այսօր գերիներից մեկի հարազատի հետ հանդիպում ունեմ, որը, կարելի է ասել, արդեն պարբերական բնույթ է կրում։ Այնպես որ, եթե ուզում եք գերիները վերադառնան, իսկ ես վստահ եմ, որ դուք բոլորդ ուզում եք, եկեք այդ թեմային շատ ձեռք չտանք, որովհետև փորձը ցույց է տալիս, որ այդ գործընթացը շարունակվում է և մեզ համար առաջնային է»,- եզրափակեց Սիմոնյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար

18:06 05.05.2025

«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար

«Բարսելոնան» հրապարակել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Վոյցեխ Շչեսնի, Ինյակի Պենյա, Անդեր Աստրալագա։ Պաշտպաններ. Պաու Կուբարսի, Ռոնալդ Արաուխո, Ինիգո Մարտինես, Անդրեաս Քրիստենսեն, Էրիկ Գարսիա, Էկտոր Ֆորտ, Ժերար Մարտին, Լանդրի Ֆարե։ Կիսապաշտպաններ. Գավի, Պեդրի, Անսու Ֆաթի, Ռաֆինյա, Ֆերմին Լոպես, Լամին Յամալ, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ, Նոա Դարվիխ։ Հարձակվողներ. […] ...

SHANTNEWS

18:00 05.05.2025

SHANTNEWS

Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

17:55 05.05.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավար Մհեր Վարդանի Գևորգյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք. 1 շարժական գույք. 23 միլիոն դրամ՝ […] ...

Վարչապետն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

17:51 05.05.2025

Վարչապետն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան և կարևորել Ֆրանսիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ձևաչափով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի հետ կապերը խորացնելու Բենուա Պայանի գործողություններն ու անձնական ջանքերը: Մարսելի քաղաքապետը նշել է, որ Երևանի հետ համագործակցությունը […] ...

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին

17:46 05.05.2025

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Մխիթար Հայրապետյանը, ընդգծելով երկու երկրների ժողուրդների պատմական կապն ու բարեկամությունը, անդրադարձել է տարբեր ոլորտներում երկկողմ փոխհարաբերություններին և համագործակցությանը՝ մասնավորապես կապի և հեռահաղորդակցության ու տեխնոլոգիական ուղղություններին: Գիորգի Շարվաշիձեն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է Վրաստանի՝ […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» տնօրենին

17:40 05.05.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» տնօրենին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 5-ին ընդունել է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» տնօրեն Փույա Հոսեյնիին։ Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է «Սյունիք․ Հարավային Կովկասի տնտեսական հաբ» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել Սյունիքի մարզը որպես տարածաշրջանային տնտեսական հանգույց՝ խթանելով մասնավոր հատվածի ներդրումների ներգրավմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Ծրագրով նախատեսվում է տարբեր ձևաչափով միջոցառումների, […] ...

BACK_TO_TOP