15:05 04.03.2025
Ազգային ժողովը մարտի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մեկ տասնյակից ավելի նախագծեր:
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Զեկուցողի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարվել են միայն տեխնիկական փոփոխություններ:
Հիմնական կարգավորումները` այստեղ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ներկայացմամբ քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Զեկուցողի խոսքով առաջին ընթերցումից հետո առաջարկներ է ներկայացրել պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որոնց մի մասն ընդունվել է, նախաձեռնությունը` լրամշակվել: Նշվել է, որ ,Երիտասարդական քաղաքականության մասինե օրենքը լրացվել է նոր հոդվածով. սահմանվել է օրենքի կարգավորման առարկան:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է իր հեղինակած ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ընդունվել են Կառավարության ներկայացրած բոլոր առաջարկները: Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի օգոստոսի 9-ից:
Հիմնական կարգավորումները` այստեղ:
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքներում առաջարկվող լրացումների հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Վլադիմիր Վարդանյանը:
Հիմնական զեկուցող, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախաձեռնությունը լրամշակվել է:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանի ներկայացմամբ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են հիմնականում տեխնիկական փոփոխություններ եւ որոշ լրացումներ:
Հիմնական կարգավորումները` այստեղ:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանի խոսքով ««Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո լրամշակվել է, կատարվել են տեխնիկական փոփոխություններ:
Հիմնական կարգավորումները` այստեղ:
««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Կատարվել են միան տեխնիկական փոփոխություններ: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Հիմնական կարգավորումները` այստեղ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Ալեն Սիմոնյանի հեղինակած ««ՀՀ օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:
Ըստ համահեղինակ, պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի` առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկ է ներկայացրել պատգամավոր Գեղամ Նազարյանը: Կառավարությունը եւս ներկայացրել է մի շարք առաջարկներ:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը չի փոփոխվել:
Հիմնական կարգավորումները` այստեղ:
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ներկայացմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
18:06 05.05.2025
«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար17:46 05.05.2025
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին17:34 05.05.2025
Սերգեյ Լավրովն առաջիկայում կայցելի Հայաստան17:16 05.05.2025
Խորհրդարանում հյուրընկալել են Ղազախստանի դեսպանին17:02 05.05.2025
Մահացել է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը16:46 05.05.2025
Երևանի Սարալանջի փողոցում բախվել են «BMW»-ները18:06 05.05.2025
«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար«Բարսելոնան» հրապարակել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Վոյցեխ Շչեսնի, Ինյակի Պենյա, Անդեր Աստրալագա։ Պաշտպաններ. Պաու Կուբարսի, Ռոնալդ Արաուխո, Ինիգո Մարտինես, Անդրեաս Քրիստենսեն, Էրիկ Գարսիա, Էկտոր Ֆորտ, Ժերար Մարտին, Լանդրի Ֆարե։ Կիսապաշտպաններ. Գավի, Պեդրի, Անսու Ֆաթի, Ռաֆինյա, Ֆերմին Լոպես, Լամին Յամալ, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ, Նոա Դարվիխ։ Հարձակվողներ. […] ...
17:55 05.05.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավար Մհեր Վարդանի Գևորգյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք. 1 շարժական գույք. 23 միլիոն դրամ՝ […] ...
17:51 05.05.2025
Վարչապետն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան և կարևորել Ֆրանսիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ձևաչափով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի հետ կապերը խորացնելու Բենուա Պայանի գործողություններն ու անձնական ջանքերը: Մարսելի քաղաքապետը նշել է, որ Երևանի հետ համագործակցությունը […] ...
17:46 05.05.2025
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանինՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Մխիթար Հայրապետյանը, ընդգծելով երկու երկրների ժողուրդների պատմական կապն ու բարեկամությունը, անդրադարձել է տարբեր ոլորտներում երկկողմ փոխհարաբերություններին և համագործակցությանը՝ մասնավորապես կապի և հեռահաղորդակցության ու տեխնոլոգիական ուղղություններին: Գիորգի Շարվաշիձեն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է Վրաստանի՝ […] ...
17:40 05.05.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» տնօրենինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 5-ին ընդունել է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» տնօրեն Փույա Հոսեյնիին։ Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է «Սյունիք․ Հարավային Կովկասի տնտեսական հաբ» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել Սյունիքի մարզը որպես տարածաշրջանային տնտեսական հանգույց՝ խթանելով մասնավոր հատվածի ներդրումների ներգրավմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Ծրագրով նախատեսվում է տարբեր ձևաչափով միջոցառումների, […] ...