15:46 06.03.2025
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումն իրականացնելու նպատակով 2025 թ. առաջին եռամսյակում 3000 շահառուի համար ՀՀ 2025 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ Հարկային եկամուտներից և պետական տուրքերից հատկացնել 121,5 մլն դրամ: Միջոցառման իրականացման ընթացքում ակնկալվում է, որ ամսական միջինում 11,000 նոր անձ կդառնա միջոցառման շահառու: 2025 թ. միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կազմում է շուրջ 33 մլրդ 45 մլն դրամ: Ըստ հիմնավորման՝ գնահատականների հիմքում դրվում է այն ենթադրությունը, որ շահառու թիրախային խումբը չունի բարձր մրցունակություն մասնագիտական աշխատաշուկայում, հետևաբար վերջիններիս ֆորմալ զբաղվածության արդյունքում միջին ամսական աշխատավարձը կլինի ավելի ցածր, քան ՀՀ-ում գրանցված միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշն է (ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակման՝ 2023 թ. այն կազմել է 269,994 դրամ)։
Հաշվարկի շրջանակում առաջարկվում է կիրառել 25% դիսկոնտի չափը, ըստ այդմ, 1 շահառուի գծով միջին ամսական անվանական աշխատավարձը կկազմի՝ 202,495 դրամ (269,994 – 25%)։ Տվյալ ցուցանիշի գծով առաջացող եկամտային հարկը կկազմի՝ 40,500 դրամ։ Քանի որ շահառուի կողմից վճարված եկամտային հարկի 100%-ն ուղղվելու է վարկային պարտավորության մարմանը, ապա 1 շահառուի գծով ամսական ֆինանսական աջակցության չափը կկազմի 40,500 դրամ:
15:20 30.04.2025
Պատասխան խաղում կզգանք արդեն մեր երկրպագուների աջակցությունը․ ԷնրիկեՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է ՉԼ կիսաեզրափակչում «Արսենալի» հետ առաջին խաղը: «Ինձ համար հաճելի է տեսնել, թե ինչպես է իմ թիմը ցույց տալիս այն աշխատանքը, որ կատարում ենք ամեն օր: Սա էմոցիոնալ հանդիպում էր, քանի որ բարդ էր խաղալ նման մթնոլորտում: Գոլը մեզ մեծ վստահություն հաղորդեց: Պատասխան խաղում կզգանք արդեն մեր երկրպագուների աջակցությունը: […] ...
15:15 30.04.2025
Կապահովվեն Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության պահպանման ծախսերըԿառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում, որով կապահովվի Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության, նստավայրը՝ Մասկատ, պահպանման ծախսերը: Գումարից հիմնական մասը կհատկացվի ԱԳՆ բյուջեից, իսկ մնացածը՝ Կառավարության պահուստային ֆոնդից։ Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը կնպաստի Հայաստանի և Օմանի միջև առկա ջերմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջային հոսքերի, փոխադարձ առևտրաշրջանառության, այդ թվում՝ տարանցիկ ավելացմանը: Այն […] ...
15:11 30.04.2025
Կկարգավորվեն առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերըԿառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերի հետ կապված որոշ հարաբերությունների կարգավորման նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2024 թ. հունվարի 1-ից մինչև 2025 թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը հայտարարատուին փոխհատուցվում են նաև այն դեպքերում, երբ սոցիալական ծախսերի […] ...
15:08 30.04.2025
Կառավարությունն ավելի քան 1,6 մլրդ դրամ է հատկացնել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համարԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2022, 2023 և 2024 թվականների սուբվենցիայի մի շարք ծրագրեր՝ 1 մլրդ 682 մլն դրամի չափով: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 17 համայնքի ընդհանուր 27 սուբվենցիոն ծրագիր: […] ...
15:03 30.04.2025
Ռյուդիգերը որակազրկվել է 6 խաղով«Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում դրսևորած ոչ սպորտային պահվածքի համար որակազրկվել է 6 խաղով։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռեալի» ֆուտբոլիստներից երկու խաղով որակազրկվել է Լուկաս Վասկեսը, իսկ Ջուդ Բելինգհեմի կարմիր քարտը չեղարկվել է. անգլիացին ոչ մի հանդիպում բաց չի թողնի։ Հիշեցնենք, որ Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ խաղի լրացուցիչ […] ...