19:00 06.03.2025
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 6-ին հանդիպել են «Քլաբ դե Մադրիդ» ֆորումի եւ «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի ու ՕքսԵՋեն հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Տիգրան Պարսիլյանն ու Մարինա Ղազարյանը:
Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է հանձնաժողովի տիրույթում գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ 2024 թվականին խորհրդարանն ընդունել է նախագիծ, որով ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանվել է 18 տարեկանը: Խոսելով «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ՝ նա ընդգծել է, որ օրինագծում առկա դրույթները մեծամասամբ բխում են «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագծի սկզբունքներից:
«Ծանոթանալով կատարվող աշխատանքներին՝ հասկացա, որ Հայաստանում գերազանց աշխատանք է տարվում»,- ասել է «ՀԱՎԱՍԱՐ-ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած «Քլաբ դե Մադրիդ» ֆորումի ներկայացուցիչ, Սլովակիայի նախկին վարչապետ Իվետա Ռադիչովան: Նա կարեւորել է Հայաստանում իրականացվող գենդերային հավասարության եւ խտրականությունից պաշտպանության բարեփոխումներին ուղղված աշխատանքները:
Ներկայացնելով իր երկրի փորձը գենդերային հավասարության ապահովման, կանանց իրավունքների պաշտպանության եւ մի շարք այլ գործընթացների վերաբերյալ՝ Իվետա Ռադիչովան փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել:
Արման Եղոյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությանը եւ բոլորի համար հավասար հնարավորություններին վերաբերող բարեփոխումներն ընթանալու են նախանշված ուղղությամբ ու խորությամբ` հավելելով, որ այդ ճանապարհին հանդիպող բոլոր խոչընդոտները պետք է հաղթահարվեն:
Պատգամավոր Սոնա Ղազարյանը նշել է, որ Հայաստանը ժողովրդավարությունը եւ հասարակության ներառականությունը դիտարկում է որպես անվտանգության անբաժանելի մաս: «Մենք կիսում ենք ԵՄ-ում առկա բոլոր ժողովրդավարական արժեքները»,- ասել է պատգամավորը՝ տեղեկացնելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայում մշակում է հակախտրականության օրենքի կիրարկման ռազմավարություն:
22:20 29.06.2025
Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հանրահավաք է անցկացվումԹբիլիսիի կենտրոնում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցելու համար հավաքվել է ավելի քան հազար մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Հանրահավաքին մասնակցելու է նաև նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ընդդիմությունը խորհրդարանի շենքի առջև ելույթների համար բեմ է պատրաստել։ Ցուցարարները բողոքում են կառավարության քաղաքականության դեմ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդների վերջերս կատարված ձերբակալությունների դեմ, որոնցից մի […] ...
22:05 29.06.2025
«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 424 միլիոնի պարտքի 40 տոկոսը վերաձևակերպելու նպատակով կատալոնական ակումբը պարտատոմսեր է թողարկել: Նախագիծը ներառում է «Կամպ Նոու» ստադիոնի վերանորոգումը, շրջակա տարածքի բարեկարգումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը: Նախնական տվյալներով՝ «Բարսելոնան» պարտքը պետք է մարեր 2028 թվականին, սակայն, վերաֆինանսավորման արդյունքում, մարման գործընթացը սկսվելու է […] ...
22:00 29.06.2025
Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցումՀունիսի 29-ին, ժամը 20:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ ...
21:40 29.06.2025
Պարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլըՊարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը: 1-ին տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզի Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը, 2-րդ տեղը՝ Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցը, 3-րդ տեղը՝ Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
21:20 29.06.2025
Վինիսիուսը նոր պայմանագիր դեռևս չի ստորագրել «Ռեալի» հետՄադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը նոր պայմանագիր դեռևս չի ստորագրել ակումբի հետ։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն: Կողմերն առայժմ ընդհանուր հայտարարի չեն եկել և փորձում են հարթել ֆինանսական խնդիրները: Մինչ այս հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունից հետո 5 տարով կերկարաձգի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ: Լա լիգայի 2024/25 մրցաշրջանում Վինիսիուսը 30 խաղում […] ...
21:10 29.06.2025
Մակրոնը Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինայում Renault անօդաչու թռչող սարքերի արտադրությունը․ Ֆրանսիայի ԱԳՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել է Renault ավտոկոնցեռնի կողմից Ուկրաինայում անօդաչու թռչող սարքեր արտադրելու հնարավորությունը։ Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն։ «Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն մի քանի օր առաջ հայտարարեց Ուկրաինայում Renault-ի հետ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության […] ...