Մետրոն ավելին է, քան պարզապես տրանսպորտի միջոց, այն քաղաքի շարժի ու զարգացման խորհրդանիշն է. Բաբկեն Սեդրակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+20.09 oC

Մետրոն ավելին է, քան պարզապես տրանսպորտի միջոց, այն քաղաքի շարժի ու զարգացման խորհրդանիշն է. Բաբկեն Սեդրակյան

16:20 07.03.2025

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 44-ամյակը։ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը ուղերձ է հղել, որում նշված է.

«Արդեն ավելի քան չորս տասնամյակ այն դարձել է Երևանի կենսական զարկերակը՝ կապելով քաղաքի տարբեր հատվածները, միավորելով հազարավոր ուղևորների և ապահովելով հարմարավետ, անվտանգ ու արագ երթևեկություն։

Սա ոչ միայն տարիների պատմություն է, այլև մարդկանց ջանքերի, նվիրումի ու երազանքների արդյունք, որն այսօր էլ շարունակում է ծառայել մեր մայրաքաղաքի հազարավոր բնակիչներին ու հյուրերին։

Մետրոն ավելին է, քան պարզապես տրանսպորտի միջոց։ Այն մեր քաղաքի շարժման, կայունության ու զարգացման խորհրդանիշն է, Երևանի դիմագիծը ձևավորող կարևոր հենասյուններից մեկը՝ իր հուսալիությամբ, արագությամբ ու հարմարավետությամբ։

Այս կարևոր կառույցի հիմքում կանգնած են մարդիկ՝ մեծանուն պետական գործիչներ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի Երևանն ունենա մետրոպոլիտեն, շինարարներ, ովքեր կերտել են այն, և աշխատակիցներ, ովքեր տարիներ շարունակ իրենց մասնագիտությամբ, սիրով ու նվիրումով պահել և զարգացրել են մետրոպոլիտենը, ովքեր օր ու գիշեր հոգ են տանում, որ մետրոն շարունակի իր անխափան ընթացքը։

Ես երախտապարտ եմ նրանց ամեն մի ջանքի ու նվիրումի համար, որոնց շնորհիվ Երևանի մետրոպոլիտենն այսօր ոչ միայն անցյալի փառահեղ ժառանգությունն է, այլև շարունակական զարգացման ու նոր հնարավորությունների ուղին։

Մետրոյի կյանքում առանձնահատուկ տեղ ունեն նրա աշխատակիցները։ Ձեր նվիրվածությունն ու պատասխանատվությունն ամեն օր ապահովում են, որ մետրոն գործի անխափան։ Ձեր բարեխիղճ ու սրտացավ աշխատանքը մեծ ներդրում է մեր քաղաքի կյանքում։ Ձեր ջանքերով մետրոն շարունակում է արդիականանալ ու սպասարկել հազարավոր մարդկանց։

Շնորհակալ եմ ձեր նվիրումի համար։

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել նաև մեր ուղևորներին, որոնց առօրյայի անբաժանելի մասն է մետրոպոլիտենը։

Շնորհակալություն, որ ընտրում եք մետրոպոլիտենը՝ վստահելով մեզ ձեր ամենօրյա ճանապարհի մի մասնիկը։ Շնորհակալություն համբերության, բարեկրթության ու այն փոքրիկ ժպիտների համար, որոնք բաժին են հասնում մեր աշխատակիցներին։ Ձեր ներկայությունն է, որ այս համակարգը դարձնում է կենդանի, շարունակական ու կարևոր։

Մենք գնահատում եմ ձեր ընտրությունը և մաղթում հաճելի ուղևորություն։

Շնորհակալություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու Երևանի քաղաքային իշխանությանն այս տարիներին մետրոպոլիտենի կողքին լինելու եւ աջակցելու համար։

Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տարեդարձի առթիվ և մաղթում, որ մեր մետրոպոլիտենը շարունակի իր հուսալի ու անխափան երթը՝ դառնալով ավելի բարեկարգ, ավելի հարմարավետ ու ավելի արդիական։

Թո՛ղ մեր ճանապարհները լինեն անվտանգ․․․»

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

23:00 18.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

22:57 18.08.2025

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Օգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

22:55 18.08.2025

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

22:48 18.08.2025

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

22:44 18.08.2025

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...

Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ

22:38 18.08.2025

Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ

Oգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են […] ...

BACK_TO_TOP