09:10 11.03.2025
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու աշխարհի 2026 թվականի առաջնության անցկացման հետ կապված հարցեր։ Հիշեցնենք, որ առաջնությունը անցկացվելու է ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում:
Թրամփը հայտարարել է Մունդիալին նախապատրաստվելու համար աշխատանքային խումբ ձևավորելու մասին, որը կղեկավարեն ամերիկյան կառավարության անդամները:
«Մեր երկրի համար առաջնությունը հյուրընկալելը մեծ պատիվ է»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ մրցաշարի մի քանի հանդիպումների ներկա լինելու պատրաստակամություն հայտնելով:
Ջանի Ինֆանտինոն, իր հերթին, հայտարարել է, որ ՖԻՖԱ-ն ԱՄՆ-ում է՝ «մոլորակի վրա երբևէ եղած լավագույն շոուն ստեղծելու համար»:
ՖԻՖԱ-ի նախագահը Դոնալդ Թրամփին նաև ներկայացրել է աշխարհի 2025թ. ակումբային առաջնության գավաթը, որը բացվում է հատուկ բանալիով: Ինֆանտինոն ցուցադրել է, թե ինչպես է աշխատում «ապագայի գավաթի» մեխանիզմը: Նշվում է, որ Դոնալդ Թրամփը հիացել է նորարարությամբ: Նոր ձևաչափով աշխարհի ակումբային առաջնությունը նույնպես կանցկացվի ԱՄՆ-ում 2025 թվականի հունիսի 14-ից հուլիսի 13-ը:
Ջանի Ինֆանտինոն նաև ԱՄՆ նախագահին նվիրել է անվանական գնդակ:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...