Ի՞նչ չափանիշների դեպքում մարզիկներին տարկետում կտրվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Ի՞նչ չափանիշների դեպքում մարզիկներին տարկետում կտրվի

10:16 11.04.2018

SHANTNEWS.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը սահմանել է սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները: Նախագիծը ներկայացրել է ՀՀ ՊՆ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը: Այդ փաստաթղթում ամրագրվել է այն քաղաքացիների ցանկը, որոնք կարող են օգտվել տարկետման իրավունքից: 

Նրանց թվում են օլիմպիական մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում, (մեծահասակների կամ երիտասարդների, կամ պատանիների) օլիմպիական խաղերում, եվրոպական խաղերում, պատանեկան օլիմպիական խաղերում, համաշխարհային ունիվերսիադայում 1-5-րդ տեղեր գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած կամ առաջիկա օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկները: Նախագիծը վերաբերում է նաև շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած կամ շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված  և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկներին: Այդ իրավունքից կարող են օգտվել նաև  ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների առաջնությունում, կամ եվրոպական խաղերում, կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-3-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները: Ինչպես նաև՝ տարկետման իրավունք կստանան ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո մարզաձևերում աշխարհի կամ Եվրոպայի արդեն պատանիների առաջնությունում 1-2-րդ տեղերը գրաված  և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները: 

Տարկետման իրավունքից կարող են օգտվել նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) անդամ համարվող մարզիկները, սակայն յուրաքանչյուր հավաքականի կազմում ընդգրկված մարզիկների ընդհանուր թվից ոչ ավելի, քան պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա 22 մարզիկները: Նախագիծը կտարածվի նաև օրենքով սահմանված կարգով ՀՀ քաղաքացիություն ստացած և ՀՀ դրոշի ներքո միջազգային առաջնություններին մասնակցող մարզիկների վրա: 

Նախատեսված պայմանները բավարարող քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ տարկետում է տրվում չորս տարի ժամկետով՝ բացառությամբ Հայաստանի ֆուտբոլի պատանեկան և երիտասարդական ազգային հավաքականների մարզիկների, որոնց տարկետում է տրվում երկու տարի ժամկետով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ

16:49 29.06.2025

Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ

Հունիսի 29-ին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Համաժողովի 44֊րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՊԳԿ միջև ներկայիս համագործակցության ընթացքը, ինչպես նաև դրա ընդլայնման հեռանկարները: Նախարար Պապոյանը նշել […] ...

NBC. Ուիթքոֆը առաջիկա օրերին կանցկացնի Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ

16:40 29.06.2025

NBC. Ուիթքոֆը առաջիկա օրերին կանցկացնի Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը առաջիկա մի քանի օրերին բանակցություններ կվարի Իրանի իշխանությունների հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի վերաբերյալ, հաղորդում է NBC News-ը։ Բանակցությունների թեման կլինի Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցումը՝ Թեհրանի դեմ պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Բանակցությունների վայրի և իրանական կողմի ներկայացուցչության մակարդակի մասին տեղեկություններ դեռևս չեն տրամադրվել։   ...

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կարծում է, որ Իրանը, հնարավոր է, որոշակի քանակությամբ հարստացված ուրան է պահպանել

16:20 29.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կարծում է, որ Իրանը, հնարավոր է, որոշակի քանակությամբ հարստացված ուրան է պահպանել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կարծում է, որ Թեհրանը կարող էր պահպանել հարստացված ուրանի մի մասը՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին հասցված հարվածներին։ «Մենք չգիտենք, թե որտեղ կարող է լինել այս նյութը», -ասել է նա՝ նկատի ունենալով 400 կիլոգրամ 60%-ով հարստացված ուրանը, որը, ենթադրաբար, ունի Թեհրանը։ «Դրա […] ...

ՊՍԺ-ն ԱԱԱ-ն հաղթելու գլխավոր հավակնորդն է՝ ըստ սուպերհամակարգիչի

16:00 29.06.2025

ՊՍԺ-ն ԱԱԱ-ն հաղթելու գլխավոր հավակնորդն է՝ ըստ սուպերհամակարգիչի

Opta վիճակագրական ռեսուրսը սուպերհամակարգչի միջոցով գնահատել է թիմերի հաղթելու շանսերն ԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում: Ամենամեծ շանսերը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ինն են` 20,6 տոկոս: Երկրորդն անգլիական «Մանչեսթեր Սիթին» է, որի հաղթելու հնարավորությունը գնահատվում է 20,4 տոկոս: Թոփ-3-ը եզրափակում է Միլանի «Ինտերը»` 12,4 տոկոս շանսով: ...

Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնք

15:54 29.06.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնք

Հունիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնք։ Այցն իրականացվել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ-ում եզդիական համայնքի ներկայացուցիչ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանի հետ համատեղ։ Մասնակցել են նաև Ազգային ժողովի, Արմավիրի մարզպետարանի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի ներկայացուցիչներ, հայտնում են […] ...

Թրամփը Գազայում կարգավորման կոչ է արել

15:40 29.06.2025

Թրամփը Գազայում կարգավորման կոչ է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայում կարգավորման և պատանդների վերադարձի կոչ է արել։ «Մեզ անհրաժեշտ է համաձայնագիր Գազայի վերաբերյալ, մենք պետք է վերադարձնենք պատանդներին», – գրել է նա Truth Social-ում։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթաց է գրանցվել՝ նշելով, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածները կարող են օգնել ազատ […] ...

BACK_TO_TOP