ՀՀ Անկախության օրը Թբիլիսիում նշանավորվել է Վազգեն Ա կաթողիկոսի անվան կենտրոնի բացմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+28.09 oC

ՀՀ Անկախության օրը Թբիլիսիում նշանավորվել է Վազգեն Ա կաթողիկոսի անվան կենտրոնի բացմամբ

16:49 22.09.2018

Վիրահայ համայնքը հավուր պատշաճի նշել է ՀՀ Անկախության օրը: Տոնական միջոցառումների շրջանակը հարուստ է եղել և հագեցած, որի նախաձեռնողները Վիրահայոց թեմն էր, Վրաստանում ՀՀ դեսպանությունը և համայնքային կազմակերպությունները:

2018 թվականի սեպտեմբերի 21-ին հանդիսությունների շարանը մեկնարկել է Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում հանրապետական մաղթանքով: Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հանրապետական մաղթանքը նախագահել է Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Արարողությանը աղոթք է բարձրացվել Հայաստանի Հանրապետության անսասանության, պետականության հզորության, ժողովրդի բարօրության համար:

Եկեղեցական արարողությանը ներկա են եղել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանության դիվանագետները, համայնքային գործիչներ, հայ հասարակայնության անդամներ:

Տոնական օրը նշանավորվել է նաև Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հարակից տարածքում Թեմի երիտասարդական-համայնքային կենտրոնի հանդիսավոր բացմամբ: Վիրահայոց թեմի առաջնորդի նախաձեռնությամբ և IDeA հիմնադրամի աջակցությամբ թվով 8-րդ կենտրոնի գործունեության թիրախը լինելու է հայ երիտասարդության համախմբումը, քրիստոնեական պատվիրաններով ուղղորդումը, կենտրոնն ունի համայնքային գործունեությանը օժանդակելու նպատակ: Կենտրոնում գործելու է գրադարան-ընթերցարան՝ իր հայալեզու և օտարալեզու գրքերով:

Նորաբաց կենտրոնը կրում է  Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը և նվիրված է նրա ծննդյան 110-րդ տարեդարձին:

Թբիլիսիի սովորող երիտասարդների պալատի դահլիճում, որտեղ 1918 թվականին ստորագրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակագիրը, ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառումներն ավարտվել են Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությամբ:

ՀՀ Անկախության օրվան տարբեր միջոցառումներ են տեղի ունեցել նաև Վրաստանի հայաբնակ մյուս վայրերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը

14:55 01.07.2025

Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը

Հունիսի 30-ին կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը: Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային արդի թեմաների շուրջ: Կողմերը քննարկել են Եվրոպական Միության ճգնաժամային […] ...

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

14:48 01.07.2025

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 52 հայտ: ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

14:42 01.07.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական օրակարգային ուղղությունները՝ ընդգծելով հարաբերությունների ակտիվացումը: Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...

Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ում հանդես է եկել ելույթով, ունեցել մի շարք հանդիպումներ

14:35 01.07.2025

Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ում հանդես է եկել ելույթով, ունեցել մի շարք հանդիպումներ

Հանրապետության նախագահն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում: Վահագն Խաչատուրյանը Սևիլիայում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, հանդես է եկել ելույթով և հանդիպումներ ունեցել օտարերկրյա գործընկերների հետ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքները նախատեսվում է սկսել 2025 թվականին

14:27 01.07.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքները նախատեսվում է սկսել 2025 թվականին

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, փաթեթն անցել է բոլոր փորձաքննությունները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Կայարանի շինարարության գոտում ազդեցության ենթակա հողերի և գույքերի առումով գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղարկվել է Կառավարություն՝ սահմանված կարգով ներպետական շրջանառությունն ու հետագա ընթացքն ապահովելու համար։ Միաժամանակ նախապատրաստական աշխատանքներ են […] ...

«Մանչեսթեր Սիթիի» սենսացիոն պարտությունը «Ալ Հիլալին»․ ԱԱԱ

14:22 01.07.2025

«Մանչեսթեր Սիթիի» սենսացիոն պարտությունը «Ալ Հիլալին»․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» գոլառատ խաղում պարտվել է «Ալ Հիլալին» և դուրս մնացել պայքարից: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2, լրացուցիչ ժամանակի առաջին կեսում թիմերը փոխանակվել են մեկական գոլով, իսկ 112-րդ րոպեին Մարկոս Լեոնարդոյի գոլի շնորհիվ «Ալ Հիլալը» կարողացել է հաղթանակ ապահովել ու դուրս գալ քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա բրազիլական «Ֆլումինենսեի» […] ...

BACK_TO_TOP