ՆԳ նախարարի տեղակալը Վիեննայում մի շարք հանդիպումներ է ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+26.09 oC

ՆԳ նախարարի տեղակալը Վիեննայում մի շարք հանդիպումներ է ունեցել

18:06 14.03.2025

Վիեննայում ընթացող ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի ընթացքում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է Սինգապուրի Հանրապետության ներքին գործերի և ազգային զարգացման հարցերով պետնախարար Մուհամմադ Ֆայզալ Իբրահիմի հետ։

Քննարկվել են երկու երկրներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ մշակված ռազմավարություններն ու առանձնահատկությունները, մատնանշվել են համագործակցության հնարավորությունները։

ՆԳ նախարարի տեղակալը նաև հանդիպել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Սահմանների կառավարման ստորաբաժանման ղեկավար Սիրի Բյունին և Եվրոպայի, Արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գործառնությունների բաժնի պետ Ջերեմի Միլսոմին։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեքստում կողմերը քննարկել են ուղևորների և բեռների ստուգման մեթոդների կատարելագործման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այս ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդման հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնելու համագործակցությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պենտագոնը մամուլի ասուլիս կհրավիրի Իրանին ԱՄՆ հարվածների արդյունքների վերաբերյալ

11:30 26.06.2025

Պենտագոնը մամուլի ասուլիս կհրավիրի Իրանին ԱՄՆ հարվածների արդյունքների վերաբերյալ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հունիսի 26-ին մամուլի ասուլիս կանցկացնի՝ նվիրված Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ ռազմական հարվածների արդյունքներին: Այս մասին հունիսի 25-ին հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը իր Truth Social էջում: Նրա խոսքով՝ Մոսկվայի ժամանակով 15:00-ին կկայանա մամուլի ասուլիս՝ Պենտագոնի ղեկավարի և ամերիկյան ռազմական գերատեսչության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այն, ինչպես նշել է Թրամփը, նվիրված […] ...

Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը դեպի արևելյան շրջաններ

11:25 26.06.2025

Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը դեպի արևելյան շրջաններ

Իրանի իշխանությունները հունիսի 25-ից վերսկսել են երկրի արևելյան մասի օդանավակայանների գործունեությունը, հայտնել է ճանապարհների և քաղաքաշինության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ Ախվանը։ «Իրանը բացել է երկրի արևելյան մասի երկինքը ներքին, միջազգային և տարանցիկ չվերթների համար», – նրա խոսքերն է մեջբերում պետական ​​հեռարձակողը։ Հետևյալ քաղաքների օդանավակայանները վերսկսել են իրենց գործունեությունը. Սաբզեվար, Մեշհադ, Բիրդանդ, Զաբոլ, Զահեդան, Սարավան, Չաբահար, […] ...

Լուլա դա Սիլվան խորհուրդ է տվել Թրամփին ավելի քիչ ժամանակ անցկացնել ինտերնետում

11:20 26.06.2025

Լուլա դա Սիլվան խորհուրդ է տվել Թրամփին ավելի քիչ ժամանակ անցկացնել ինտերնետում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է կենտրոնանա իր լիազորությունների իրականացման վրա որպես պետության ղեկավար, այլ ոչ թե ժամանակ անցկացնի ինտերնետում և սոցիալական ցանցերում, կարծում է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։ «Այս անհանգիստ աշխարհում, որտեղ կա Միացյալ Նահանգների նման մեծ երկրի նախագահ, նա պետք է մտածի իր ասածների մասին, ավելի քիչ ժամանակ անցկացնի ինտերնետում […] ...

Մինսկում մեկնարկել են Եվրասիական տնտեսական ֆորումը և ԵԱՏՄ գագաթնաժողովը

11:15 26.06.2025

Մինսկում մեկնարկել են Եվրասիական տնտեսական ֆորումը և ԵԱՏՄ գագաթնաժողովը

Մինսկում բացվում է IV Եվրասիական տնտեսական ֆորումը, որը համընկնում է ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մասնակցությամբ կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի հետ։ Միջոցառումը կանցկացվի Եվրասիական տնտեսական միությունում Բելառուսի 2025 թվականի նախագահության շրջանակներում։ Ֆորումի գլխավոր թեման է «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարությունը. արդյունքներ և հեռանկարներ»։ Ֆորումին արդեն գրանցվել է 2,7 հազար մասնակից 33 երկրներից։ Այս անգամ միջոցառումը կանցկացվի […] ...

Նեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանտոսի» հետ

11:08 26.06.2025

Նեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանտոսի» հետ

«Սանտոսը» պաշտոնապես հայտարարել է Նեյմարի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: 33-ամյա հարձակվողի նոր պայմանագիրն ուժի մեջ է լինելու 1 տարի: Բրազիլացու ամսական աշխատավարձը կազմելու է 700 հազար եվրո: Նա «Սանտոս» վերադարձավ 2025-ին հունվարին ու մասնակցեց 12 խաղի, դարձավ 3 գոլի հեղինակ: «Ես սրտիս ձայնը լսելով կայացրի այս որոշումը: «Սանտոսը» միայն իմ թիմը չէ, այն իմ տունն […] ...

Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստը

11:02 26.06.2025

Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստը

Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստը: ...

BACK_TO_TOP