16:30 15.03.2025
Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի իրականացման ազգային զեկույցի պատրաստման շրջանակում, տեղեկատվության հավաքագրման և քննարկման, ինչպես նաև Օրհուսի կոնվենցիայի հետ սիներգետիկ կապերի բացահայտման նպատակով «Օրհուս կենտրոնների ուժեղացում՝ նպաստելով արդյունավետ բնապահպանական կառավարմանը և կայուն զարգացմանը» ծրագրի շրջանակում կայացել է աշխատաժողով:
Աշխատաժողովի նպատակն է քննարկել և բացահայտել Օրհուսի կոնվենցիայի և մյուս բնապահպանական կոնվենցիաների միջև սիներգետիկ կապերը, ինչպես նաև ապահովել, որ ՀՀ-ի կողմից վավերացված բոլոր կոնվենցիաների շրջանակներում իրականացված գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը պատշաճ կերպով ներկայացվի Օրհուսի կոնվենցիայի իրականացման ազգային զեկույցում։
Աշխատաժողովին մասնակցում էին կոնվենցիաների ազգային համակարգողներ, շրջակա միջավայրի նախարարության, նախարարության ենթակա կառույցների, շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, ներկայացրել է, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված բնապահպանական կոնվենցիաները, որոնք միմյանց միջև սերտ կապ ունեն՝ տեղեկատվության մատչելիության, հանրային մասնակցության և արդարադատության հասանելիության համընդհանուր սկզբունքների ներքո։ Այս փոխկապակցվածությունը նպաստում է տվյալների թափանցիկությանը, հանրության ներգրավվածությանը և արդյունավետ որոշումների կայացմանը՝ դրանով իսկ ուժեղացնելով դրանց համատեղ ազդեցությունը։ Համագործակցությունն այս կոնվենցիաների միջև հնարավորություն է տալիս ավելի համակարգային և համապարփակ մոտեցում ցուցաբերել բնապահպանական խնդիրների լուծմանն ու կայուն զարգացման նպատակների իրագործմանը։
ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային բնապահպանական կոնվենցիաների ուղղությամբ ստանձնած պարտավորությունները, վերջին 3 տարում հանրության իրազեկման և ներգրավման ուղղությամբ կատարված աշխատանքները և ընթացիկ գործողությունները թեմաներով ելույթ են ունեցել «Օզոնային շերտի պահպանության մասին», ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին», «Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես որպես ջրաթռչունների բնակավայր», «Անապատացման դեմ պայքարի մասին», «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիաների ազգային համակարգողները։ Բնապահպանական մյուս կոնվենցիաների մասին տեղեկատվությունը ներկայացրեցին նախարարության այլ աշխատակիցներ, գործընկեր գերատեսչությունների և ՀԿ-ների ներկայացուցիչները։
Նմանատիպ հանդիպումների նպատակն է ընդլայնել բնապահպանական Կոնվենցիաների համակարգողների միջև համագործակցությունը, փոխադարձ գործունեությունների վերաբերյալ տեղեկացվածության շրջանակը, ինչպես նաև Կոնվենցիաների ընձեռած հնարավորություններն ու իրավական գործիքներն օգտագործել բնապահպանական խնդիրների կարգավորման և միջազգային համագործակցության խթանման համար:
Ծրագիրն իրականացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը` Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) աջակցությամբ։
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...