09:40 19.03.2025
Սկանդինավյան և Բալթյան երկրները կոչ են արել մշակել «ճանապարհային քարտեզ» Եվրամիությանն Ուկրաինայի արագացված միանալու համար՝ Հունգարիայի հետ տարաձայնությունների լույսի ներքո: Այս մասին հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը՝ հղում կատարելով երկրների համատեղ նամակին։
Ուղերձը կազմվել է Դանիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի, ինչպես նաև Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի բարձրաստիճան դիվանագետների կողմից, որոնք Բրյուսելին կոչ են արել «կոնկրետ առաջարկներ պատրաստել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացն էապես արագացնելու վերաբերյալ», նշում է հրատարակությունը։
«Հաստատելով ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացին մեր լիակատար և անվերապահ հանձնառությունը՝ մենք կոչ ենք անում արագացնել անդամակցության գործընթացը»,- մեջբերում է Politico-ն նամակից մի հատված։
Վեց պետությունները նաև պնդում են, որ կողմերի միջև տարաձայնությունները, որոնք հակասում են համայնքի ռազմավարական շահերին, չպետք է խանգարեն Ուկրաինային միանալուն, այլ պետք է լուծվեն երկխոսության միջոցով:
20:52 05.05.2025
Թայվանում երկրաշարժ է գրանցվել20:50 05.05.2025
Կասպեր Ռուդը` Մադրիդի «Մասթերսի» հաղթող20:52 05.05.2025
Թայվանում երկրաշարժ է գրանցվելԵրկուշաբթի օրը Թայվանի արևելյան ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 18:53-ին Հուալիեն շրջանի ափամերձ գոտում։ Էպիկենտրոնի խորության մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
20:50 05.05.2025
Կասպեր Ռուդը` Մադրիդի «Մասթերսի» հաղթողԿասպեր Ռուդը դարձել է Մադրիդի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի հաղթող։ Նորվեգացի թենիսիստը եզրափակչում 7-5, 3-6, 6-4 հաշվով հաղթել է Ջեք Դրեյփերին (Մեծ Բրիտանիա, 5-րդ ռակետ)։ 26-ամյա Ռուդը կարիերայում առաջին անգամ է «Մասթերս» շարքի մրցաշարի տիտղոս նվաճել և ATP-ի դասակարգման աղյուսակում 1000 միավոր վաստակելու շնորհիվ 15-ից բարձրացել է 7-րդ տեղ։ ...
20:45 05.05.2025
Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են ՀռոմԲոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 5-ին հայտնել է Vatican News-ը։ «Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բոլոր 133 կարդինալները գտնվում են Հռոմում», – նշվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը կգումարվի Վատիկանում մայիսի 7-ին։ Կոնկլավի մասնակիցները պետք է օրը մի […] ...
19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...
19:50 05.05.2025
50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...