ԱՄՆ-ը կարող է արժանանալ Սադամ Հուսեյնի երկրի ճակատագրին. Հասան Ռոհանի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

ԱՄՆ-ը կարող է արժանանալ Սադամ Հուսեյնի երկրի ճակատագրին. Հասան Ռոհանի

23:05 22.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա երկրին սպասում է Սադամ Հուսեյնի երկրի ճակատագիրը, եթե նա Թեհրանի նկատմամբ իր քաղաքականությունը չփոխի: Presstv-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ հավելելով, որ Իրանը չի պատրաստվում հրաժարվել միջուկային ծրագրից՝ նույնիսկ ամերիկյան կողմից գործադրվող ճնշման պարագայում:

«ՄԱԿ-ը և Անվտանգության խորհուրդը պատերազմի մեկնարկի համար մեղադրեցին Սադամին, իսկ այն երկրները, որոնք աջակցել էին նրան, ափսոսացին դրա համար: Նման մի ճակատագիր էլ սպասում է Թրամփին ու Ամերիկային»,- ասել է Իրանի նախագահը:

Դեռևս 2015 թվականին Իրանի և «վեցնյակի» միջև պատմական համաձայնագիր էր ստորագրվել, որը նպատակ ուներ կարգավորելու միջուկային ծրագիրը: Համաձայնագրի ստորագրությունից 3 տարի անց` ԱՄՆ նախագահը հայտարարում է համաձայնագրից դուրս գալու մասին, միևնույն ժամանակ՝ հայտարարելով Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մեկնարկի մասին:

Սրան հաջորդում է «վեցնյակի» անդամ մյուս երկրների՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի քննադատությունը՝ ուղղված ԱՄՆ նախագահի այս որոշման դեմ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. Irozhlas

22:49 04.05.2025

Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. Irozhlas

Չեխիայի նախագահ Պետր Պավելը Պրահայի ամրոցում կընդունի Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտնում է Irozhlas լրատվական պորտալը։ Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի Վացլավ Հավելի միջազգային օդանավակայանում։ Այցը, ըստ պորտալի, տեղի է ունենում անվտանգության առավելագույն միջոցների պահպանմամբ։ Չեխական ԶԼՄ-ները հայտնում են, որ ենթադրվում է, որ Զելենսկին աջակցություն է փնտրում Ուկրաինայում առնվազն մեկ ամսով հրադադար հայտարարելու իր […] ...

NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և Եվրոպայից

22:29 04.05.2025

NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և Եվրոպայից

Ուկրաինան կարող է լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ՝ Իսրայելից և Եվրոպայից Patriot համակարգերի տեղափոխմամբ։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով աղբյուրներy։ Հրատարակության համաձայն՝ մեկ համակարգ արդեն պատրաստվում է վերանորոգումից հետո առաքման համար։ Բացի այդ, Գերմանիան և Հունաստանը քննարկում են մեկ այլ համալիրի տեղափոխման հարցը։ Աղբյուրները չեն հստակեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը […] ...

AP. Պորտուգալիայի իշխանությունները մտադիր են վտարել 18 հազար անօրինական միգրանտների

22:10 04.05.2025

AP. Պորտուգալիայի իշխանությունները մտադիր են վտարել 18 հազար անօրինական միգրանտների

Պորտուգալիայի կառավարությունը նախատեսում է արտաքսել երկրում առանց օրինական հիմքերի ապրող 18 հազար օտարերկրացու։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով կառավարությունում նախարարի պատվիրակ Անտոնիո Լեյտաո Ամարուին։ Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները նախնական հրամաններ կուղարկեն օտարերկրացիներին՝ պահանջելով 20 օրվա ընթացքում կամովին լքել Պորտուգալիան։ Ծանուցումները կսկսեն ուղարկել հաջորդ շաբաթ, առաջին փուլում դրանք կստանա 4,5 հազար մարդ։ ...

«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնության մրցաշարին մասնակցել է 6 երկրի 108 մարզիկ

21:55 04.05.2025

«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնության մրցաշարին մասնակցել է 6 երկրի 108 մարզիկ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնության միջազգային մրցաշարին մասնակցել է 6 երկրի 108 մարզիկ: Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում տարբեր մարզաձևերի մասսայականացման գործընթացին. գործընթաց, որը նպաստում է մեր համայնքում սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի խթանմանը: Մենք համոզված ենք, որ «Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնությունը կդառնա հիշարժան […] ...

Նեթանյահուն վստահեցրել է, որ Իսրայելը Գազայում բացարձակ հաղթանակի կհասնի

21:50 04.05.2025

Նեթանյահուն վստահեցրել է, որ Իսրայելը Գազայում բացարձակ հաղթանակի կհասնի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը բացարձակ հաղթանակի կհասնի Գազայի հատվածում արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ պատերազմում։ «Իսրայելը պատերազմը չի ավարտել։ Մենք Գազայում կհասնենք բացարձակ հաղթանակի։ Մենք դրանից ոչ մի րոպե չենք հրաժարվի և կիրականացնենք այս գործողությունը մեր շատ հզոր բանակի հետ։ Գազայի հատվածում ինտենսիվ մարտեր են ընթանում։ Իսրայելը «աշխատում է կարգավորման պլանի վրա» […] ...

Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ

21:28 04.05.2025

Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ մեկնում է Ռուսաստան՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակի և երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակի տոնակատարություններին։ «Մի քանի ժամից մենք կլինենք սիրելի Ռուսաստանում՝ մասնակցելու ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի և մեր երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակի տոնակատարություններին։ Կուբան մայիսի 9-ին ներկա կլինի Կարմիր հրապարակում։ Դա պատիվ է»,- գրել […] ...

BACK_TO_TOP