11:46 12.10.2017
2018 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է շուրջ 1,464.2 մլրդ դրամի չափով: Բարձրացվել են կապիտալ ու պաշտպանական ծախսերը, մասնավորապես, կապիտալ ծախսերին կուղղվի 175 միլիարդ դրամ՝ 2017-ի 95 միլիարդի փոխարեն, իսկ պաշտպանության ծախսերին՝ 246,8 միլիարդ դրամ՝ այս տարվա 209,8 միլիարդի փոխարեն, 37 միլիարդ դրամով ավելի:
Հասարակական կարգի, անվտանգության, փրկարար ծառայության և կալանավայրերի պահպանության համակարգերի ծախսերի ֆինանսավորմանը 2018 թ. պետական բյուջեից նախատեսվում է ուղղել 80,972.1 մլն դրամ: Նշված ծախսերը ներառում են ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պետական պահպանության ծառայության, փրկարար ծառայության և քրեակատարողական համակարգի ծախսերի ֆինանսավորումները:
2018թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված առողջապահության բնագավառի ծախսերը կազմում են 80,066.4 մլն դրամ: Ծախսերը 2017թ. համապատասխան ցուցանիշի նկատմամբ նվազել են 5,906.7 մլն դրամով կամ 6.9%-ով: 2018 թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության ծախսերի ձևավորումն ունի երկու հիմնական մոտեցում. առողջապահական գերակայությունների պահպանում և սոցիալական ուղղվածության ապահովում: 2018 թ. սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 408 652.9 մլն դրամ, որը 362.8 մլն դրամով պակաս է 2017 թ. (409 015.7 մլն դրամ) համապատասխան ցուցանիշից:
Կրթության բնագավառի ծախսերը (առանց գիտության գծով ծախսերի) կազմում են 126,714.1 մլն դրամ: 2017 թ. պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ նվազել են 712.4 մլն դրամով: 2018 թ. պետական բյուջեի նախագծով գիտության բնագավառի ծախսերը կազմում են շուրջ 14,276.0 մլն դրամ: Հանգստի, մշակույթի և կրոնի բնագավառիn 2018 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված է 26,691.2 մլն դրամ` 2017 թ. պետական բյուջեով նախատեսված 26,457.8 մլն դրամի դիմաց կամ ծախսերն աճել են 233.4 մլն դրամով:
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...