20:42 21.03.2025
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 21-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է նախարարության 2024 թվականի կատարողականի հաշվետվությունը՝ ընդգծելով, որ 2024 թվականին ավարտվեցին Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքները։
Ներկայացնելով արձանագրված արդյունքները՝ Արփինե Սարգսյանն անդրադարձել է բարեփոխումների ընթացքին ու լավարկված աշխատանքներին։
Ոստիկանության ոլորտում իրականացված միջոցառումների շրջանակում ՆԳ նախարարը փաստել է, որ Պարեկային ծառայությունը շարունակել է ժամանակակից մոդելով աշխատանքը գրանցելով տպավորիչ արդյունքներ ոչ միայն վարչական իրավախախտումների, այլև հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:
«2024 թ. ընթացքում պարեկների կողմից կամ նրանց մասնակցությամբ բացահայտվել է 3691 հանցագործության դեպք»,- նշել է Արփինե Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ 2025 թվականին խնդիրը պետք է լինի ձեռքբերումներն ամրապնդելն ու զարգացման հաջորդ փուլին հետամուտ լինելը՝ վերապատրաստումների միջոցով լավարկելով ծառայողների գիտելիքները։
Հաշվետու շրջանում գործարկվել են Քրեական և Համայնքային ոստիկանությունները ֆունկցիոնալ նոր բաշխվածությամբ:
«Քրեական ոստիկանության դեպքում իրականացվել է բաց ընդունելություն, և քաղաքացիական անձինք ևս կարողացել են ընդունելության մաս կազմել, ինչը նոր, թարմ շունչ հաղորդելու տրամաբանություն ուներ իր մեջ»,-ասել է նախարարը։
Համայնքային ոստիկանության մասով շրջանառության է դրվել օրենսդրական նախաձեռնություն, որի ընդունման արդյունքում Համայնքային ոստիկանության դեպքում ևս կգործի բաց մրցութային ընթացակարգ, կհանվի նաև ոստիկանությունում ծառայության անցնելու համար թույլատրելի վերին տարիքային շեմը։
Ազգային ժողովի հետ համագործակցության շրջանակում ընդունվել է «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքը, որը հասարակական կարգի և անվտանգության ապահովման տեսանկյունից երաշխավորում է նոր ստանդարտներ, այդ թվում՝ ուժային միջոցների գործադրման մասով։
2024 թվականին կատարվել է մեծ աշխատանք՝ կանանց ներկայացվածությունը Ոստիկանության համակարգում թիրախային շեմին հասցնելու նպատակով։
2024 թվականին արձանագրվել է գրանցված հանցագործությունների նվազում` 434-ով կամ 1,1 տոկոսով:
2023 թվականի համեմատ 299-ով նվազել են նաև ճանապարհատրանսպորտային պատահարները․ զոհերի թիվը նվազել է 45-ով, վիրավորներինը՝ 421-ով։
roadpolice.am կայքում գրանցվել և էլեկտրոնային ծանուցման արդյունքում 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել շուրջ 90 000 վարորդ։ 15 օրվա ընթացքում տուգանքը վճարելու դեպքում 30 տոկոս նվազեցումից օգտվել է 403 490 քաղաքացի։
2024 թվականի ընթացքում Միգրացիայի և քաղաքացիության ոլորտում Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի գործնական փուլի մեկնարկը:
«Եվրոպական կողմը գնահատում է մինչ այս պահը Հայաստանի կառավարության ձեռնարկած բոլոր միջոցառումներն այն բոլոր ուղղություններով, որոնք պետք է հիմք հանդիսանան Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման երկխոսությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար»,-ընդգծել է նախարարը։
Որպես նախարարության ենթակա առանձին պետական մարմին՝ ավարտվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորումը։
Բիոմետրիկ համակարգի ներդրման մասով հայտարարվել է մրցույթ. կան որակավորված հայտատուներ, որոնց ներկայացրած առաջարկների հիման վրա արդյունքներն ամփոփման փուլում են։
Ներդրվել է շրջիկ ծառայությունը. նախարարության աշխատակիցներն այցելել են մարզեր և հանրային ծառայություններ մատուցել քաղաքացիներին։
Աղետների ռիսկի կառավարման ոլորտում 2024 թվականին Լոռու և Տավուշի մարզերում կատարվել է հետաղետային կարիքների գնահատում։
«Սա դիտարկել ենք որպես քաղած դաս և հնարավորություն, թե ինչպիսի ինստիտուցիոնալ լուծումներ պետք է տրվեն, որպեսզի աղետների ռիսկի կառավարումը առավել արդյունավետ լինի, և մենք ոչ թե կենտրոնանանք միայն Փրկարար ծառայության աշխատանքի վրա, այլ նախապես ճիշտ գնահատենք աղետային ռիսկը և հասկանանք, թե ինչ քայլեր պետք է արվեն հնարավոր վնասները նվազագույնի հասցնելու համար»,- նշել է Արփինե Սարգսյանը։
Կատարված աշխատանքի և լայնածավալ իրազեկման միջոցառումների արդյունքում անտառային հրդեհների թիվը նվազել է 41 տոկոսով։
Սևանա լճի այն լողափերում, որտեղ Փրկարար ծառայությունն ու ջրային պարեկներն իրականացրել են հերթապահություն, ջրահեղձման դեպքեր չեն արձանագրվել։
Ներքին գործերի նախարարն ընդգծել է՝ 2025 թվականը պետք է լինի Փրկարար ծառայության մոդեռնիզացման տարի։
«Հայեցակարգը պատրաստ է, և հավանության արժանանալու դեպքում կսկսենք բուն իմպլեմենտացման աշխատանքները»-,նշել է նա։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Ոստիկանության գվարդիային, վերջին օրերին հնչողություն ստացած դեպքին, համակարգում ծառայության անցնելու գործընթացին և այլն:
19:00 18.08.2025
Թրամփը հայտարարել է, որ ամեն ինչ ճիշտ է անում ուկրաինական հակամարտությունը լուծելու համարՍպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միայն «հիմար մարդիկ» կարող են մտածել, թե ինքը սխալ քայլեր է ձեռնարկում Ուկրաինայի շուրջ հակամարտությունը լուծելու համար։ «Ես այստեղ եմ միայն սա դադարեցնելու համար, որպեսզի այն չշարունակվի։ Ես ճիշտ գիտեմ, թե ինչ եմ անում, ինձ խորհուրդ պետք չէ […] ...
18:53 18.08.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին ընդգրկված է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում: Ողջունելով իրանցի […] ...
18:46 18.08.2025
Մենք գործնականում զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել․ ՓաշինյանՕգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, նոր Հարավային Կովկասում, բացարձակապես ուրիշ, նոր Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Խաղաղությունը մեզ համար անծանոթ գիտակցություն և անծանոթ իրողություն է: Այս իրողությունը նշանակում է, որ մենք գործնականում զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, իմանանք, թե ինչ է […] ...
18:37 18.08.2025
TOUR DE ARAGATS 2025. սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնություն՝ 3 մլն դրամ մրցանակային ֆոնդովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ապարանի համայնքապետարանի և Հեծանվորդների ֆեդերացիայի նախաձեռնությամբ օգոստոսի 24-ին՝ ժամը 10:00-ին, Ապարանում առաջին անգամ կանցկացվի «Արագածի շուրջը» (TOUR DE ARAGATS 2025) սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը։ Մրցուղին կունենա շուրջ 160 կմ երկարություն և կանցնի Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք համայնքներով։ Առաջնությանը կարող են մասնակցել 17 տարեկանից բարձր հեծանվորդներ՝ տղամարդիկ և կանայք, որոնք վերջին երեք […] ...
18:27 18.08.2025
Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին․ ՓաշինյանՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել: Այդ գործում անգնահատելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դերակատարումը: Այդ մասին ժողովրդին ուղղված ուղերձի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա պատճառը, որ Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին»,- ասել է Փաշինյանը: ...
18:20 18.08.2025
Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներՕգոստոսի 18-ին, ժամը 15։18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...