23:59 25.03.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ մարտի 24-ին այցելել է Quantori ընկերություն, որը մասնագիտացած է կենսագիտության և առողջապահության ոլորտներում ծրագրային ապահովման, ալգորիթմների և տվյալների մշակման գործում։
Այցի շրջանակում նախարարը, ընկերության փոխնախագահ և հայաստանյան գրասենյակի ղեկավար Արտյոմ Խոզյաինովի ուղեկցությամբ, շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել ընկերության գործունեության առանձնահատկություններին, աշխատանքային պայմաններին։
Արտյոմ Խոզյաինովը ներկայացրել է «Քվանտորի»-ի գործունեությունը և ռազմավարական առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ Հայաստանը նպաստավոր միջավայր է տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալելու համար։ Քննարկվել է որակյալ կադրերի առկայության կարևորությունը, ինչը ընկերության առաջնային խնդիրներից է։ Այդ նպատակով ստեղծվել է «Քվանտորի»-ի ակադեմիան, որը մասնագետներ է պատրաստում և վերապատրաստում ոլորտի գրեթե բոլոր ուղղություններով՝ բավարարելով ինչպես ընկերության, այնպես էլ ներքին շուկայի պահանջարկը։
Նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորել է պետություն-մասնավոր համագործակցության դերը և վերահաստատել նախարարության հանձնառությունը՝ ստեղծելու բարենպաստ միջավայր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման և առաջընթացի համար։
Ընդգծվել է, որ վերջին տարիներին Հայաստանը դարձել է նորարարական և տեխնոլոգիական բիզնեսների զարգացման գրավիչ ուղղություն, ինչը մեծապես պայմանավորված է կառավարության կողմից իրականացվող նախաձեռնություններով։
Քննարկվել են նաև ոլորտի առկա մարտահրավերները, գիտահետազոտական գործունեության ընդլայնման հնարավորությունները, տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի դիրքերի ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև առաջացած խնդիրների լուծման ուղիները։ Նախարարը շեշտել է, որ պետությունն իրականացնում է տարբեր ծրագրեր՝ խթանելով Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիական ընկերությունների գործունեությունը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում։
Այս համատեքստում կողմերը քննարկել են «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի ընձեռած հնարավորությունները, ոլորտի զարգացման ռազմավարությունը, Ինժեներական քաղաքում գործունեություն ծավալելու առանձնահատկությունները, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև մի շարք այլ կարևոր հարցեր։
Այցի ընթացքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք հնարավորություն կտան խորացնելու համագործակցությունն ու նոր հնարավորություններ ստեղծելու տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման համար։
«Քվանտորի»-ի գրասենյակը Հայաստանում բացվել է 2022 թվականի մարտին։ Ընկերության գործունեությունն ընդգրկում է գիտական ինֆորմատիկայի, լաբորատոր ինֆորմատիկայի, տվյալագիտության (Data Science), բարձր արտադրողականությամբ հաշվարկների (High Performance Computing) և արհեստական բանականության (AI) ոլորտները։ «Քվանտորի»-ն գրասենյակներ ունի նաև Բոսթոնում, Թբիլիսիում և Աստանայում։
19:00 18.08.2025
Թրամփը հայտարարել է, որ ամեն ինչ ճիշտ է անում ուկրաինական հակամարտությունը լուծելու համարՍպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միայն «հիմար մարդիկ» կարող են մտածել, թե ինքը սխալ քայլեր է ձեռնարկում Ուկրաինայի շուրջ հակամարտությունը լուծելու համար։ «Ես այստեղ եմ միայն սա դադարեցնելու համար, որպեսզի այն չշարունակվի։ Ես ճիշտ գիտեմ, թե ինչ եմ անում, ինձ խորհուրդ պետք չէ […] ...
18:53 18.08.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին ընդգրկված է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում: Ողջունելով իրանցի […] ...
18:46 18.08.2025
Մենք գործնականում զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել․ ՓաշինյանՕգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, նոր Հարավային Կովկասում, բացարձակապես ուրիշ, նոր Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Խաղաղությունը մեզ համար անծանոթ գիտակցություն և անծանոթ իրողություն է: Այս իրողությունը նշանակում է, որ մենք գործնականում զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, իմանանք, թե ինչ է […] ...
18:37 18.08.2025
TOUR DE ARAGATS 2025. սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնություն՝ 3 մլն դրամ մրցանակային ֆոնդովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ապարանի համայնքապետարանի և Հեծանվորդների ֆեդերացիայի նախաձեռնությամբ օգոստոսի 24-ին՝ ժամը 10:00-ին, Ապարանում առաջին անգամ կանցկացվի «Արագածի շուրջը» (TOUR DE ARAGATS 2025) սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը։ Մրցուղին կունենա շուրջ 160 կմ երկարություն և կանցնի Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք համայնքներով։ Առաջնությանը կարող են մասնակցել 17 տարեկանից բարձր հեծանվորդներ՝ տղամարդիկ և կանայք, որոնք վերջին երեք […] ...
18:27 18.08.2025
Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին․ ՓաշինյանՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել: Այդ գործում անգնահատելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դերակատարումը: Այդ մասին ժողովրդին ուղղված ուղերձի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա պատճառը, որ Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին»,- ասել է Փաշինյանը: ...
18:20 18.08.2025
Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներՕգոստոսի 18-ին, ժամը 15։18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...