20:57 26.03.2025
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են աշխատանքը՝ համայնքներում ապահովելով հանրային ծառայությունների առավելագույն հասանելիություն։ Մարտի 20-21-ը շրջիկ սպասարկման մեքենաները Գեղարքունիքի և Լոռու մարզերում էին` Վարդենիս, Ճամբարակ, Թումանյան և Ախթալա համայնքներում: Նախապես տեղեկացված բնակիչներն անհրաժեշտ փաստաթղթերով սպասում էին իրենց հերթին, իսկ անցորդները, տեսնելով շրջիկ սպասարկման մեքենան, հետաքրքրված մոտենում էին ու ծանոթանում տեղում մատուցվող ծառայություններին։
96-ամյա վարդենիսցի տղամարդուն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցը մոտեցավ անձամբ և կատարեց անձագրի փոխանակում։ Նույն կերպ սպասարկվեց նաև տարեց մի կին։
«Մի քանի ժամվա ընթացքում սպասարկել ենք հարյուրից ավելի քաղաքացիների։ Շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը բավական բարձր է գնահատվում քաղաքացիների կողմից, քանի որ այն խնայում է նրանց և՛ ժամանակը, և՛ ֆինանսական միջոցները։ Ամենապահանջվածը եղել է անձնագրավորման գործողությունը. մատուցել ենք անձնագրերի փոխանակման, առաջին անգամ անձնագրավորման, ինչպես նաև այլ ծառայություններ»,-նշեց ՄՔԾ աշխատակից Քրիստինե Պողոսյանը:
Հաշվառման- քննական բաժինների տիրույթում մատուցվող ծառայություններից հիմնականում դիմում են վարորդական իրավունքի վկայականի փոխանակման և մեքենայի սեփականության վկայական ստանալու համար։
Հաշվառման- քննական բաժնի աշխատակից Նաիրա Պողոսյանի խոսքով՝ «Մատուցվող ծառայությունների տևողությունը տարբեր է։ Օրինակ՝ խոտանման տեղեկանքի կամ սեփականության վկայականի տրամադրումը տևում է 3-ից 5 րոպե, իսկ, օրինակ, վարորդական վկայականների փոխանակման դեպքում՝ մինչև 10 րոպե»։
Շրջիկ սպասարկման գրասենյակի մասնագետները նախանշված վայրերում ծառայություններ մատուցելուց բացի իրականացրին նաև տնայցեր՝ սպասարկելու տարածքային բաժիններ այցելել չկարողացող անձանց։
Անձնագրավորվեց Նորակերտ գյուղի 94-ամյա բնակչուհին, որի համար բաժին այցելելը դժվար խնդիր էր։
«Երեք ամիս է՝ անձնագրի ժամկետը լրացել էր, հնարավոր չէր թոշակ ստանալ։ Միանշանակ գոհ եմ, բարձր սպասարկում է, աշխատակիցը շատ բարեհամբույր է»,- մեզ հետ զրույցում նշեց մի քաղաքացի:
Տնայցի շրջանակում սպասարկվեց նաև Նորակերտ գյուղի մեկ այլ բնակչուհի. նրա անձնագրի ժամկետը նույնպես լրացել էր:
Ընդունված դիմումների հիման վրա թողարկված փաստաթղթերը կտրամադրվեն մարտի 28-ին՝ նույն վայրերում։
21:55 15.06.2025
Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ դեսպանությունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...
21:25 15.06.2025
Ժամը 21։00-ի դրությամբ՝ Արագածոտնի մարզում վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներՀունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ համայնքի տարբեր հասցեներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներում […] ...
21:20 15.06.2025
Արագածոտնի մարզպետը քիչ առաջ Լուսագյուղում ուսումնասիրել է պտտահողմի պատճառած վնասներըՊտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել նաև Ապարան համայնքի Լուսագյուղ բնակավայրում, ինչի կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը քիչ առաջ եղել է գյուղում, ուսումնասիրել վնասները, զրուցել քաղաքացիների հետ։ Նշենք, որ այսօր ժամը 16։10-ի սահմաններում Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել։ Կենտրոնացվել են բոլոր ուժերը` էլեկտրականության և գազամատակարարման վերականգնման համար։ Այս պահին տեղում աշխատում […] ...
21:15 15.06.2025
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվըԻրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ, իսկ մոտ 900 մարդ վիրավորվել է, հաղորդում է իրանական Etemad առցանց հրատարակությունը։ «Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ երեկ կեսօրին հարձակումների զոհ էր դարձել մոտ 128 մարդ, վիրավորների թիվը մոտ 900 է, շատերը քաղաքացիական անձինք են», – գրում է հրատարակությունը։ Նշվում է, որ […] ...
21:00 15.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երկուստեք շեշտվել է ճգնաժամային պայմաններում մշտական կապի և սերտ համագործակցության կարևորությունը: ...
20:55 15.06.2025
Թրամփը վետո է դրել Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա․ ReutersԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին «վետո» է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։ «Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա », – ասվում է հրատարակության մեջ։ Գործակալության […] ...