14:12 23.09.2018
«Մինչ քվեարկության օրը ստացվել է 93 տեղեկություն ընտրական գործընթացի իրավախախտումների վերաբերյալ»,- այս մասին ասաց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը ԿԸՀ-ում ելույթի ժամանակ:
Խախտումներից 21-ը ընտրողներին կաշառք տալու, ստանալու, բարեգործական արգելքի խախտմանը կամ ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն էր վերաբերում, 17-ը՝ ընտրական իրավունքի իրականացման, հանձնաժողովների լիազորությունների ու պարտականությունների իրականացմանը խոչընդոտելուն, 1 դեպք լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, 1 դեպք իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելուն և ևս 2 դեպք պաստառները պոկելու և փչացնելու վերաբերյալ:
93 դեպքերից 3-ով հարուցուվել է քրեական գործ, 2-ը նախաքննական մարմին է ներկայացվել, 9-ը՝ նախապատրասման, 53-ը ստուգման փուլում է, 28-ի դեեպքում տեղեկությունը չի հիմնավորվել:
«Քվերակության օրը՝ ժամը 08-12.00-ն ստացվել է իրավախախտման 10 տեղեկություն, որից 1-ը լրագորղի մանսագիտական գործունեությանը խոչընդոտելու, 1 դեպք՝ 1-ից ավելի անգամ քվեարկելու, 3 դեպք ընտրացուցակների անճշտությունների և 5 դեպք այլ խախտումների, այդ թվում՝ կուտակումների վերաբերյալ և տեղամասի տարածքում առանց համարանիշի մեքենայի առկայության մասին»,- ասաց Մերուժան Հակոբյանը:
Ըստ վարչական շրջանների՝ 19 իրավախախտման դեպք է արձանագրվել Կենտրոն վարչական շրջանում, 11-ը՝ Շենգավիթ, 12-ը՝ Մալաթիա-Սեբաստիա, 12-ը՝ Մաշտոց, 12-ը՝ Արաբկիր, 11-ը՝ Նոր Նորք, 7-ը՝ Էրեբունի, 5-ը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում:
Հիշեցնենք, որ ոստիկանության կողմից արտահերթ ընտրությունների կազմակերպման, անցկացման և բնականոն ընթացքը ապահովելու նպատակով ստեղծվել էր մի քանի խմբից բաղկացած օպերատիվ շտաբ:
12:02 01.07.2025
Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...
11:58 01.07.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներՀունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
11:56 01.07.2025
Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդՀնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ աշխատանքային ժամերին, Sigachi Industries ընկերության ստորաբաժանումում, որի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է և գտնվում է ծանր վիճակում։ Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ՝ զոհերից մեկի որդու բողոքի հիման վրա։ […] ...
11:53 01.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...
11:53 01.07.2025
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունիՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...