ԵԽ-ն ընդունել է ԵՄ արտաքին, պաշտպանության և անվտանգության քաղաքականության վերաբերյալ զեկույցները, որոնցում անդրադարձ կա նաև Հայաստանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

ԵԽ-ն ընդունել է ԵՄ արտաքին, պաշտպանության և անվտանգության քաղաքականության վերաբերյալ զեկույցները, որոնցում անդրադարձ կա նաև Հայաստանին

17:17 02.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեցին ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընդունված զեկույցները վերահաստատում են իրենց սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ ու ողջունում Հայաստանին խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու ջանքերի համար։

Զեկույցներն Ադրբեջանից պահանջում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունն ու ազատ արձակել 23 հայ պատանդներին։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում պատժել բոլոր նրանց, ովքեր սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության զեկույցի հեղինակ, եվրախորհրդարանական  Դեյվիդ Մքալիսթերը քվեարկությունից հետո X-ի իր միկրոբլոգում գրել է, որ այս զեկույցի ընդունումն ընդգծում է աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար ԵՄ վճռական ու հաստատակամ արտաքին քաղաքականության կարևորությունը։

«ԵՄ-ն պետք է ի վիճակի լինի պաշտպանել իր ռազմավարական նպատակները»,- նշել է նա։

Ընդունված երկու զեկույցն էլ անդրադառնում են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, արձանագրում ու ողջունում երկկողմ հարաբերություններում առկա մոմենտումը։ Զեկույցները ողջունում են նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին տրամադրված օժանդակությունն ու կարևորում Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության դերը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ողջունում են Հայաստանի որոշումը ՀԱՊԿ-ում աշխատանքները սառեցնելու վերաբերյալ, ինչպես նաև հիշեցնում Բաքվում ապօրինաբար պահվող 23 հայ պատանդների ու ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտության մասին։

ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները կարևորություն են տալիս նաև արցախահայության վերադարձին իրենց տներ։ Զեկույցները ողջունում են հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը և հիշեցնում, որ հարաբերությունների նորմալացումն ու սահմանազատումը պետք է իրականացվեն Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ։

Քվեարկության դրված զեկույցներով ԵԽ պատգամավորները պահանջում են ԵՄ-ից դադարեցնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության հուշագիրը, ԵՄ անդամ երկրներին կոչ անում դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող տեխնիկական, անվտանգային ու ֆինանսական աջակցությունը։

Զեկույցները ԵՄ-ին կոչ են անում  ամրապնդել իր դերը միջազգային ասպարեզում՝ դառնալով ավելի անկախ ու համախմբված ուժ՝ դիմակայելու գլոբալ մարտահրավերներին։ ԵԽ պատգամավորները համոզված են, որ  պատերազմները, էներգետիկ ու հումանիտար ճգնաժամերը պահանջում են ավելի համարձակ և հետևողական արտաքին քաղաքականություն՝ հիմնված ժողովրդավարական արժեքների վրա։  Զեկույցների համաձայն՝ Ուկրաինայի պատերազմը մնում է ԵՄ-ի առաջնահերթություններից մեկը։ Նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը շարունակաբար աջակցում է Կիևին և պահանջում է Ռուսաստանի զորքերի անհապաղ դուրսբերում օկուպացված տարածքներից։Զեկույցներում նշվում է, որ Բալկանների ու Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունները ևս ԵՄ-ի օրակարգում են։ Ուկրաինայի ու Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկը գնահատվում է որպես կարևոր քայլ։

Ըստ զեկույցների՝ Թուրքիայի հետ հարաբերությունները մնում են բարդ՝ չնայած լարվածության որոշակի նվազմանը։ ԵԽ-ն քննադատում է Անկարայի աջակցությունը ՀԱՄԱՍ-ին և ԵՄ-ին կոչ է անում ավելի համընթաց արտաքին քաղաքականություն վարել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան

19:11 04.05.2025

Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Բերդի Նավուր բնակավայրից Ճամբարակի Թթուջուր բնակավայր բերող ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա և ստացա խոստում, որ դրանք արագ կլուծվեն»։   ...

Սերբիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

18:50 04.05.2025

Սերբիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լքել է բուժհաստատությունը և չեղարկել առաջիկա օրերի բոլոր պլանները։ Պետության ղեկավարն ինքը կդիմի հանրությանը, երբ ապաքինվի, Սերբիայի ռադիոյի և հեռուստատեսության (RTS) եթերում ասել է առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Սինիշա Մալին։ «Նա ժամը 17:00-ից հետո դուրս է եկել Ռազմաբժշկական ակադեմիայից: Ես խոսել եմ նրա հետ, նա ասել է, որ իրեն ավելի […] ...

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

18:30 04.05.2025

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաջորդ շաբաթ պաշտոնական այցերով կմեկնի Պակիստան և Հնդկաստան՝ երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, Արաղչին կայցելի Պակիստան, որտեղ կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի նրանց հետ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։ Սրանից հետո նա պետք է […] ...

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

18:08 04.05.2025

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50%+1 ձայն։ Երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նախատեսված է մայիսի 18-ին, գրանցված է գրեթե 18 միլիոն ընտրող, կբացվեն 19 հազար ընտրատեղամասեր։ Արտերկրում ռումինացիների քվեարկությունը սկսվել է ուրբաթ օրը և կշարունակվի երեք օր։ Պետական ​​բարձրագույն պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ՝ 4 […] ...

Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:00 04.05.2025

Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացվրել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Բերդում»։   ...

ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

17:52 04.05.2025

ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 15:10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի «Թեղուտի մոստ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին՝ Թեղուտ գյուղի սկզբնամասում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

BACK_TO_TOP