Իմ` քաղաքապետ լինել-չլինելու հետ կյանքի ոչ մի փոփոխություն չեմ կապում. Հայկ Մարության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+25.09 oC

Իմ` քաղաքապետ լինել-չլինելու հետ կյանքի ոչ մի փոփոխություն չեմ կապում. Հայկ Մարության

14:26 23.09.2018

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը քվեարկելուց առաջ պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նախ՝ շնորհավորեց իր գնահատմամբ վերջին տասնամյակների ընթացքում առաջին ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ, նշեց` ժողովրդավարությունը պետք է սկսել այդտեղից: Մարությանն արձագանքեց քննադատություններին, թե քարոզարշավին ակտիվորեն մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքականությունը թիմային գործընթաց է, և բոլորը քվեարկում են թիմին, թիմի մեջ կան բոլորը: Վարչապետը «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ է և իրավունք ունի մասնակցելու քարոզչական ամբողջ գործընթացին: Թե վարչապետը որքանով կմասնակցի քարոզարշավին, դա իր որոշելիքն է»,- ասաց նա:

Քաղաքապետի թեկնածուն ասաց, որ կոնկրետ իրենց ուժի նկատմամբ էլ սև PR-ի տարրեր են օգտագործվել, իրականությանը չհամապատասխանող նյութեր են հրապարակվել, սակայն դա նորմալ գործընթաց է: Նրա խոսքով` ընդհանրապես ընտրարշավը հենց այն է, ինչ տեղի ունեցավ:

«Ամբողջ աշխարհում այդպես է, ուղղակի մենք սովոր չենք: Մեզ մոտ ինչպե՞ս էին անցնում ընտրությունները` հանգիստ, խաղաղ, ընտրությունն ավարտվում էր, հետո նոր սկսվում էին հետընտրական գործընթացները»,- ասաց նա:

Խոսելով հաղթանակի դեպքում կոալիցիա կազմելու հնարավորության մասին՝ Մարությանը նշեց, որ իրենք պատրաստ են յուրաքանչյուր ձևաչափով աշխատանքի, քանի որ իր թիմի և իր համար ամենակարևորը Երևանը կառուցելն է, Երևանը երազանքների քաղաք դարձնեպը, թե դա ինչ ճանապարհով կլինի, էական չէ, կարևոր է նաև բոլորի պայծառ մտքերը օգտագործել:

Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ իր` քաղաքապետ լինել-չլինելու հետ կյանքի ոչ մի փոփոխություն չի կապում, պարզ է միայն այն, որ հաղթանակի դեպքում իր զբաղվածությունը ավելի մեծ է լինելու, քան նախկինում, և դրանով պայմանավորված` իր կյանքի հունը կփոխվի: Չհաղթելու դեպքում Պրահայում հաստատվելու հեռանկարների մասին հարցին Մարությանը պատասխանեց.

«Ես 14 տարի է` ունեմ Պրահայում ապրելու այդ հնարավորությունները: Եթե ես ցանկանայի, կգնայի և կապրեի, այնինչ ես և իմ ընտանիքն ապրում ենք Երևանում, որովհետև իրոք Երևանը աշխարհում մեր ամենասիրելի քաղաքն է: Սրանք լոկ խոսքեր չեն, ես շատ քաղաքներում եմ եղել, հնարավորություն ունեմ շատ քաղաքներում ապրելու, սակայն ցանկանում եմ, որ մարդիկ այստեղ կարողանան լավ, երջանիկ ապրել, չմտածեն այստեղից տեղափոխվելու մասին»:

Մարությանը վստահեցրեց` մրցակիցներից ցանկացածին հաղթանակի դեպքում շնորհավորելու է, որովհետև ստացել են ժողովրդի վստահության քվեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին ութ կամ ինը տարվա ընթացքում ես նման ֆուտբոլիստ չեմ տեսել․ Ինձագի

16:53 01.05.2025

Վերջին ութ կամ ինը տարվա ընթացքում ես նման ֆուտբոլիստ չեմ տեսել․ Ինձագի

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» հետ հանդիպումից (3-3) հետո խոսել է կիսապաշտպան Լամին Յամալի մասին։ Իսպանացին մեկ գոլ ունի իր ակտիվում այդ հանդիպմանը։ «Վերջին ութ կամ ինը տարիների ընթացքում ես Լամին Յամալի նման ֆուտբոլիստ չեմ տեսել։ Մենք ստիպված էինք նրա դեմ երեք ֆուտբոլիստ դնել, որովհետև «Բարսելոնան» ազատ տարածք ուներ։ Յամալը մեզ […] ...

Իրանը դատապարտում է ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը

16:45 01.05.2025

Իրանը դատապարտում է ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային դատապարտել է Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի սահմանումը։ «Արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանում ֆիզիկական և իրավաբանական, ինչպես նաև մի շարք այլ երկրներում ֆիզիկական անձանց դեմ՝ Իսլամական Հանրապետության հետ տարբեր տնտեսական և առևտրային ոլորտներում համագործակցության պատրվակով», – ասվում է Իրանի ԱԳՆ […] ...

Երևանում «Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենայի և կողաշրջվել

16:35 01.05.2025

Երևանում «Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենայի և կողաշրջվել

Այսօր՝ մայիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաննեոում Երևանի բնակիչ 47-ամյա Արմինե Հ.-ն իր վարած «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Hyundai» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ

16:27 01.05.2025

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ

Ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում […] ...

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 29 մարդ

16:19 01.05.2025

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 29 մարդ

Հինգշաբթի առավոտյան Իրանի հյուսիսարևելյան Խորասան Ռազավի նահանգում տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ ըստ Ռիխտերի սանդղակի: Տուժել է 29 մարդ, հայտնում է Mehr գործակալությունը։ «Չնայած երկրաշարժը նյութական վնաս չի պատճառել, սակայն տուժել է 29 մարդ»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։ Mehr-ի փոխանցմամբ՝ բոլոր տուժածները վնասվածքներ են ստացել երկրաշարժից փրկվելու փորձի ժամանակ։ Հինգշաբթի ավելի վաղ իրանական […] ...

Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում

16:10 01.05.2025

Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում

Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ զորավարժությունները տեղի են ունեցել առանձին համազորային բանակի 2025 թվականի պատրաստության պլանի համաձայն։ Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները տագնապ ազդանշանով առաջ են քաշվել նախապես սահմանված շրջաններ։ Ստուգվել են անձնակազմի մանևրելիությունը, ինչպես նաև հրամանատարական կազմի գործողությունները՝ օպերատիվ իրադրության պայմաններում։ Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP