16:42 04.04.2025
Հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի թմրաշրջանառության դեմ Գեղարքունիքի պարեկների պայքարը շարունակում է դրական արդյունքներ տալ։
Ներկայացնենք մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում բացահայտումներից մի քանիսը: Գեղարքունիքի պարեկները մարտի 31-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել Ճամբարակի 24-ամյա մի բնակչի։
Բաժնում երիտասարդը ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և նույն զանգվածով գլանակ։ Հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է վայրաճ կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար:
Ապրիլի 1-ին պարեկները նույն ճանապարհին և նույն կասկածանքով ձերբակալել ու «Հյունդայի» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Սևանի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի։ Բաժնում նա ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակով դեղնականաչավուն զանգված և կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ: Նա նույնպես հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է կանեփի վայրաճ թփերից՝ անձնական օգտագործման համար:
Գեղարքունիքի պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու հաջորդ դեպքը բացահայտել են ապրիլի 3-ին՝ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս: Ճանապարհի 63-րդ կմ հատվածում ձերբակալվել ու «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Սևանի բաժին է տեղափոխվել 36-ամյա վարորդն ու 40-ամյա ուղևորը: Բաժնում ուղևորը ներկայացրել է կիսամոխրացած հետքերով կաթուցիչ և գաղտնի փականով դանակ:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
23:59 26.07.2025
Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետՀունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...
23:50 26.07.2025
Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճելՀրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...
23:47 26.07.2025
Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ ՓիմբլեթUFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...
23:36 26.07.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաՀուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...