Ռուբիո. ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Գրենլանդիան կախվածություն ունենա Չինաստանից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+25.09 oC

Ռուբիո. ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Գրենլանդիան կախվածություն ունենա Չինաստանից

16:45 04.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միացյալ Նահանգները հանձնառու է կանխել Գրենլանդիայի կախվածությունը Չինաստանից, սակայն Կոպենհագենը պետք է ընդունի, որ կղզին ցանկանում է անկախանալ Դանիայից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Գրենլանդիայի ժողովուրդը հստակ հասկացրեց, որ ցանկանում է անկախ լինել Դանիայից: Դանիան պետք է կենտրոնանա այն փաստի վրա, որ Գրենլանդիան չի ցանկանում Դանիայի մաս լինել: Մենք նրանց այս գաղափարը չենք տվել, նրանք իրենք երկար ժամանակ են խոսում դրա մասին: Երբ ցանկանան, նրանք կկայացնեն որոշումը։ Միաժամանակ մենք թույլ չենք տա, որ Չինաստանը գա և նրանց (գրենլանդացիներին) շատ փող առաջարկի, որպեսզի նրանք կախված լինեն Չինաստանից»,-ասել է Ռուբիոն։

Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները հարգում է գրենլանդացիների ինքնորոշման իրավունքը։ Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ Վաշինգտոնը չի բացառում կղզու դեմ ռազմական սցենարը, Ռուբիոն պարզաբանել է, որ ամերիկացի առաջնորդը նկատի ուներ միայն Չինաստանի կամ այլ երկրի կողմից Գրենլանդիայի վրա հարձակման հիպոթետիկ իրավիճակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

18:30 01.05.2025

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

Վալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ ԵԺԿ-ն ցանկանում է հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ «Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը […] ...

Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի Անրի

18:20 01.05.2025

Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի Անրի

Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին տպավորված է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով: «Այն, ինչ տեսա Յամալի կատարմամբ, նորմալ չէ: Նորմալ չէ, երբ այդպիսի բաներ ես անում 17 տարեկանում: Նրա հանգստությունը, խաղադաշտը տեսնելը և պրեսինգն ապշեցնում են: Ֆուտբոլը միշտ զարմացնում է. երբ մտածում ես, թե ոչ մեկը չի կարող Մեսսիից ու Ռոնալդուից […] ...

Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասին

18:11 01.05.2025

Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասին

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել էր «Արժանապատիվ աշխատանք» խորագրով երթ: Երթը մեկնարկել է մայրաքաղաքի Աբովյան պուրակից և հասել մինչև Հանրապետության հրապարակ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

SHANTNEWS

18:00 01.05.2025

SHANTNEWS

Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները շարունակվում են. Մայք Ուոլց

17:54 01.05.2025

Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները շարունակվում են. Մայք Ուոլց

Ուկրաինական կարգավորման շուրջ ԱՄՆ-Ռուսաստան բանակցային գործընթացն առաջընթաց է ապրում, Վաշինգտոնը կարծում է, որ համաձայնությունը դեռ հնարավոր է։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Գործընթացը առաջ է գնում: Երբեմն այն արտահայտվում է վերելքներով և վայրէջքներով»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը վերանայում է […] ...

Մայիսի 3-ին նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է չկայանալ. Axios

17:44 01.05.2025

Մայիսի 3-ին նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է չկայանալ. Axios

Մայիսի 3-ին Հռոմում նախատեսված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ամերիկա-իրանական խորհրդակցությունների հերթական փուլը կարող է հետաձգվել։ Այս մասին հայտնում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը, որը պետք է կայանար այս շաբաթ օրը՝ Հռոմում, հավանաբար կհետաձգվի մինչև հաջորդ շաբաթ», – գրել է Ռավիդը X-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: ...

BACK_TO_TOP