16:58 23.09.2018
ԿԸՀ-ում քիչ առաջ ստացված դիմումների ու հաղորդումների վերաբերյալ տեղեկություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Շուշանիկ Իսրայելյանը:
Նա նշեց, որ այս փուլում աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ընտրական իրավախատումների վերաբերյալ տեղեկությունների օպերատիվ ստացման և հրատապ արձագանքման նպատակով դատախազությունում գործարկվել է թեժ գիծ 010 511 603 հեռախոսահամարով, որը հասանելի է լինելու շուրջօրյա ռեժիմով:
«Մինչ քվեարկության օրն ուսումնասիրվել է մամուլի 15 հրապարակում, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 4 գրառում, վարչական վարույթ է ձեռնարկվել 1 դեպքով, արձանագրվել է քաղաքացու կողմից ոստիկանությանը հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու և զեկուցագիր ներկայացնելու 84 դեպք՝ ընդհանուր 94 հաղորդում: Իրավախախտումներից 19-ը վերաբերել է քաղաքացու՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 21-ը՝ ընտրակաշառք տալուն, 4-ը՝ քարոզչություն կատարելուն պարտադրելուն և այլն»,- ասաց Շուշանիկ Իսրայելյանը:
Նշվածներից 9 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածով նախապատրաստվում են նյութեր, 3 դեպքով հարուցվել է քրեական գործ: 1-ը հարուցվել է Աջափնյակ-Դավիթաշեն, Արաբկիր-Քանաքեռ Զեյթուն և երրորդը՝ Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում: Բոլորը վերաբերում են ընտրակաշառք տալուն: Արձանագրվել է նաև ընտրությունների ենթադրյալ իրավախախտման ևս երկու դեպք՝ մեկը լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն մասով է, մյուսը ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու:
«Այսօր՝ ժամը 08.00-ից մինչև ժամը 13.00-ն ուսումնասիրվել է մամուլի 29 հրապարակում, սոցիալական ցանցերում կատարված 4 գրառում, վարչական վարույթ է գրանցվել 1 դեպքով, արձանագրվել է քաղաքացու կողմից զեկուցագիր ներկայացնելու, ահազանգ կատարելու 89 դեպք, ընդհանուր՝ 123 հաղորդում: Առերևույթ իրավախախտումներից 26-ը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն է վերաբերում, 23-ը՝ ընտրակաշառք տալուն, 55-ը ընտրողների ցուցակները կազմելու կարգի խախտման դեպքեր են, 2-ը՝ կրկնակի քվեարկության, 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքեր, 1-ը լրագրողի գործունեությանը խոչընդոտլու դեպքեր են», – տեղեկացրեց Իսրայելյանը:
106-ը պարունակել է ընդհանրական բնույթի տեղեկություններ, 13-ով քրեական դատավարության օրենսգրքով նախապատրաստվում են նյութեր, 4 դեպքով հարուցվել է քրեական գործեր:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...